пятница, 3 марта 2017 г.

Անարդարությունը` կյանքի արդարություն




Բոլորը ասում են, որ կյանքն անարդար է կամ կյանքը մեր օրերում է անարդար:
Ուղղակի կյանքը միշտ է այսպիսին եղել, կյանքը կամ աշխարհը երբևէ ուրիշ չի եղել:
Միշտ եղել են անհաջողություններ, պատերազմներ, գողություններ և դժբախտ  պատահարներ: Այսինքն` մենք միշտ ապրելու ենք անարդարության մեջ: Ինչ է արդարությունը: Արդարությունը չափանիշ է: Ինչ որ արարք արդար է, եթե համապատասխանում է արդարություն չափանիշի հատկանիշներին: Արդարության չափանիշները շատ դաժան են:
Արդարության չափանիշներով ապրելու համար նախ պետք է մեծ հավատ ունենալ: Ունենալ ամուր հոգի ու օրգանիզմ: Մարդիկ կան, ովքեր ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չեն արդար ապրել: Քանի որ արդար մարդը, սովորաբար, կամ սոված է, կամ դժբախտ է, կամ չբավարարված է, կամ հալածված է, կամ էլ` մոլորված: Այսինքն` եթե չոր տրամաբանությամբ հաշվարկենք` արդար լինելը վատ է: Շատ վատ է: Ապրում ենք մի կյանք, որը նվիրում ենք մի գաղափարի, որը միայն ու միայն վատթարացնում է մեր կյանքը: 
Բայց կան մարդիկ, ովքեր չնայած ամեն ինչի` արդար են ապրում: Բոլորը ասում են` արդար մարդու հոգին հանգիստ է: Բայց ինչու մարդու հոգին պետք է անհանգիստ լինի միայն այն բանի համար, որ ինքն իր բաժինը ուզում է վերցնել այս կյանքից: Այս աշխարհը, տիեզերքը այնքան հարուստ է, որ յուրաքանչյուր մարդ կարող է լողալ իր երազանքների մեջ: Ուղղակի պետք է կարողանալ վերցնել, խլել, կռվել, ատամներով պաշտպանել այն, ինչ քեզ հասնում է այս աշխարհում: Սա սոված աշխարհ է: Այստեղ կան շատ իրական և հորինված արժեքներ: Մեր արդարության պատկերացումը շատ տարբերվում է իրական աշխարհիկ արդարությունից: Գաղափարը, արժեքները, կարգախոսը չի կարող ընդհանուր լինել: Եթե մի տեղ բոլորը ենթարկվում են մի քանիսի հորինած արժեքների համակարգին` նշանակում է այդտեղ կա մի մութ բան, կա խարդախություն: 
Յուրաքանչյուր մարդ ինքն է գծում իր արդարության սահմանները: 
Արդարություն, համերաշխություն, սեր, խիղճ, հարգանք, փոխզիջում: Աշխարհում չկան այսպիսի գաղափարներ, արժեքներ: Սա հորինվածք է: Սրանք ենթաարժեքներ են, իսկ մարդիկ ընկալում են որպես գլոբալ արժեքներ: Այո, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ մեր սկզբունքներին հակառակ լինի` իրականությունը անփոփոխ է: Այս համակարգված իրականության դեմ նուրբ ու գեղեցիկ գաղափարները տրորվում են և դառնում են անարժեք: 
Այսպիսով` ինչու մեզ սկզբունք դարձնենք գեղեցիկ գաղափարները, որոնք ուղղակի տրորվում են, դրա փոխարեն առաջնորդվենք ավելի աշխարհիկ ու դաժան գաղափարներով, որոնք, ամենայն հավանականությամբ, մեզ կհասցնեն այնտեղ, որտեղ մենք ուզում ենք: Պատասխանեք ինձ` ինչու:

Комментариев нет:

Отправить комментарий