четверг, 2 марта 2017 г.

Տուր ինձ այն, ինչ պետք է սրտիս


Տուր ինձ այն, ինչ պետք է սրտիս,
Վերցրու հոգիս ու սիրտս պահիր,
Հետո ասա, որ կլինես կողքիս,
Մի ասա բառեր, որ գիտեմ անգիր:

Ոչինչ չի մնա, ամեն բան կանցնի,
Ձեռքդ չի դողա, թե լսես սրտիդ,
Սիրտդ թե դողա, մի պահ ու կանցնի,
Դու լոկ համբերիր, դու միայն սպասիր:

Ես կգամ, նորից, թեկուզ չսիրես,
Կանցնի ժամանակ ու դու կհիշես,
Եղել ենք բարի , երջանիկ, անկեղծ
Բայց ամենն անցավ, ներսդ դատարկվեց:

Ծանոթ մի վիճակ հոգուս մեջ ,գուցե, առաջ գա մի օր,
Ու ես վերհիշեմ րոպեները հին ու լինեմ անհոգ.
Բայց անշուշտ կգա պահը այն ու ես նորից ետ կգամ
Ներկային, որ ինձ ստիպում է ինքս ինձ ատել:

Комментариев нет:

Отправить комментарий