Կյանքում չէի հանդիպել նրա նման գրքեր սիրող մարդու: Գժի նման
կարդում էր ու կարդում: Կարծես ապրում էր գրքերի համար:
Ոգեշնչվում էր յուրաքանչյուր գրքի յուրաքանչյուր տողից ու բառից: Գրքերը կազմել էին նրա մի մասնիկը ու ինքը առավոտվանից մինչև գիշեր կարդալով էր ապրում ու գոյատևում:
Ոգեշնչվում էր յուրաքանչյուր գրքի յուրաքանչյուր տողից ու բառից: Գրքերը կազմել էին նրա մի մասնիկը ու ինքը առավոտվանից մինչև գիշեր կարդալով էր ապրում ու գոյատևում:
Կարդում էր ամեն տեսակի գիրք ու ապրում էր յուրաքանչյուր բառի
հետ: Կարծես ամեն մի գրված բառը մանրամասն պատկերացնում էր ու բոլորին հրավիրում
իր պատկերցումներին: Կարդում էր ամեն օր, ամեն վարկյան.... Երբեք նրան չեմ տեսել չկարդալուց:
Միշտ ասում էր, թե գրքերում ուրիշ ու տարբեր աշխարհներ գոյություն
ունեն: Այնպիսի աշխարհներ, որտեղ ապրելով դու կվերածնվես: Նա հավատում էր, որ այդ բոլոր
գրվածները հուշեր են, սակայն նրա համար այդ հուշերից մի մասնիկ դառնալը երազանք էր:
Ու վերջում, կարդալով գնաց մի ուրիշ աշխարհ... Մի աշխարհ, որը
նման էր այդ գրքերի պատմություններին: Դարձավ գրքերում գրված մի հուշ ու այնտեղ ապրեց
հավիտյան՝ իր երազանքի աշխարհում...
Комментариев нет:
Отправить комментарий