суббота, 4 марта 2017 г.

Զեփյուռս գնաց․․․


Փոթորիկն ավերում է ամեն բան:
Իսկ եթե այդ փոթորիկը ներսո՞ւմդ է: Իսկ եթե քո մեջ է ավերվե՞լ ամեն բան: Մարդիկ են ստեղծում հոգու փոթորիկը, բայց ոչ թե իրենց, այլ ուրիշի համար: Ցավն այն է, որ ոչ ոք չի կարող խուսափել այդ փոթորիկից: Տարօրինակ է, երբ այն մարդիկ, ովքեր չէին ուզենա ստեղծել փոթորիկ, ամենաշատն են փոթորիկներ ստանում: Ես ստեղծել եմ փոթորիկներ, բայց ստացել եմ կրկնակին: Իմ տված փոթորիկները գուցե ցավեցրել են, բայց եղել են անկախ իմ կամքից: Ես տվել եմ փոթորիկ, երբ սիրել եմ ու սիրել են ինձ, ատել եմ, երբ ցավեցրել են ու ես՝ ցավից այրվելով, տվել եմ ցավս մարդկանց, ովքեր կողքիս էին ու օգնում էին ինձ: Ինձ տվել են գրավիչ քանի ու մեղմ զեփյուռ, ես այն պահել եմ իմ ներսում ու հոգ տարել, փայփայել եմ ինձ հրճվանք տվող զեփյուռը: Բայց մինչև ե՞րբ: Մինչև այնժամ, երբ զեփյուռ տվողը գնաց` թողնելով ինձ ու քամուս մենակ ու անօգնական:
Ես բախվեցի զեփյուռի զայրույթին, ու երկուսս էլ մեծացանք ակնթարթորեն: Մենք բղավեցինք, սակայն մեզ ոչ ոք չլսեց... փոխարենը ներսումս եղած երևակայական քաղաքը փշուրների վերածվեց, տնակները՝ բեկորների,մարդիկ՝ մանեկենների, իմ սիրուն հուշերը ՝ փոշու : Ու քանի որ իմ ներսում էլ տուն չմնաց, փոթորիկս տվեցի մարդկանց, մասնատեցի ու բաժանեցի, իսկ ինքս՝ երկրաշարժից փրկված միակ անբախտի պես, քարացա դատակության մեջ...
Իմ ներսում եղած զգացողությունը գնաց... Ոչինչ ու ոչ ոք չմնաց...Զեփյուռս գնաց...

Комментариев нет:

Отправить комментарий