четверг, 2 марта 2017 г.

Խոսք ու խոստում․․․

    Խոսքեր ու խոստումներ, կեղծ ու սուտ, որ ասվել են ու մոռացվել են բոլորի կողմից, բացի նրանից, ում տրվել է խոստումն, ու ասվել բառը։

Ուզում ես իմանալ թե ինչո՞ւ եմ ես անում այդ ամենը։ Ես իրոք ամեն խոստում տալուց առաջ մտածում եմ, թե իրոք կպահեմ այն, կկատարեմ այն ինչ պիտի, բայց ժամանակի հետ ամեն բան փոխվում է, ես փոխվում եմ, փոխվում է մարդը ում ես խոսք եմ տվել ինչ-որ բան։ ժամանակի հետ փոխվում է նաև այն բանի անհրաժեշտությունը, որը ես խոսք էի տվել անել կամ տալ, հնարավոր է նա արդեն դա ունի ուրիշից կամ մեկ ուրիշը արել է արդեն այն ինչ պիտի ես անեի։ Այս ամենից գալիս է հիաստափության ալիքը ու պատում ինձ՝ ոտքից մինչև գլուխ, հետո արդեն գալիս է ցանկության պակասը անել այս կամ այն բանը, ցանկությունս կորում է արդեն ամեն ինչի հանդեպ։ Ես զոմբիանում եմ, կրկին անգամ․ դա արդեն պատահել էր մի կամ երկու տարի առաջ, հետո ինձ օգնել էին դուրս գալ զոմբիի ռեժիմից։ Բայց ինչիս էր պետք, եթե օգնողը ինձ միանգամից կրակն էր նետելու՝ զոմբիների հետ։ Ու սա կրկնվում է անընդհատ, կարծես ծրագրով նախատեսված է իմ զոմբի ռեճիմի օրն ու ժամանակահատվածը։
    Մի դավաճանեք ինձ․ ես փոխադարձ վերաբերմունք ցուցաբերող մարդ եմ, բայց հենց դավաճանությունն այն է ինչ ես չեմ անի, ու չեմ ընդունի։ Դա բերում է իմ խոստումների խախտմանը, ես երբեք չեմ դավաճանի, ու դավաճանողի երեսին անգամ նայել չեմ ցանկանա, ես դա չեմ ներում։

Комментариев нет:

Отправить комментарий