суббота, 11 марта 2017 г.

Էլեն Սեգարա







Մասնագիտությունը՝ Երգչուհի
Ամբողջական անունը՝ Էլեն Ավրորա Ալիս Ռիցցո
Համաստեղությունը՝ ձուկ
Ծննդյան օրը՝ փետրվարի 26 1971թ. ուրբաթ (46 տարեկան)
Էլեն Սեգարան ծնվել է Ֆրանսիայում, հայրը՝ իտալացի է, իսկ մայրը՝ հայ ՝ Թերեզա Գասպարյան: Ծնողները բաժանվել են, երբ նա 8 տարեկան էր: Ապրում է մոր հետ:
11 տարեկանում իր տատիկի ու պապիկի խորհրդով մասնակցել է իր առաջին երաժշտական մրցույթին: 3 տարի անց, նա գնում է ապրելու իր հոր հետ, այնուհետև թողնում է դպրոցը, որպեսզի նվիրվի իր տարրերքին: Նա սկսում է երգել բառերում և ռեստորաններում: Հետո որոշում է իր ուժերը փորձել Փարիզում, այնտեղ լույս է տեսնում իր առաջին ալբոմը՝ «Ապակե սիրտը», որի սինգլներից էր «Ես ձեզ սիրում եմ, հաջողություն», «Իռլանդիայի հովիտները», որոնք հասան մեծ հաջողությունների՝ վաճառվելով 600.000 օրինակով: ՈՒնեցավ նաև դուետ Անդրեա Բոչելլիի հետ՝  «Vivo per lei»: Էլենն այնուհետև մասնակցում է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլի քաստինգին՝ Էմերալդայի դերի համար: Դերը պետք է խաղար երգչուհի Նոան, բայց նա հրաժարվեց, քանի որ այդքան էլ լավ չէր խոսում ֆրանսերեն:
Էլենին մեծ հաջողություն բերեց երաժշտական կատակերգության դերը: «Անաստասիա» մուլտֆիլմի համար ձայնագրում է երաժշտություն: Ստացել է բազմաթիվ մրցանակներ:

Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի, Արման Մարտիրոսյանի, Սոնա Բեզիրգանյանի, Ադել Միքայելյանի, Աննա Հարությունյանի
Խորհրդատու՝ Աննա Մարության

Комментариев нет:

Отправить комментарий