четверг, 2 марта 2017 г.

Երկուսիցս մեկը


Երկուսից մեկը պիտի լինի իմ մարմնում՝ կամ չարս կամ բարիս: Երկոսիս համար տեղ չկա: Ես ունեմ երկուսն էլ, ես կամ երկուսով , բայց մարմինս չի դիմանա, թե երկուսը դուրս գան ի մարդկություն: Կյանք ի բարորություն, սեր ի կեղծավորություն: Կյանքի կետերի բախում: Երկու <<ԵՍ>>-երի հանդիպում, բախում, պատերազմ: Մեկին տամ հաղթանակ, մյուսին՝ վախճան: Ընտրությունը իմն է, սակայն... չէ: Դուք ունեք ձեր դերը, ես թոթոխվում եմ հարվածներից, խոսքերից, վերաբերմունքից: Դուք ինձ սպանում եք, քայքայում, ապա զարմանում, որ ես այլ եմ, փոխվել եմ, կորել եմ, կորցրել եմ: Կորցրել եմ... սիրտս, հոգիս, միտքս, սերս, զգացմունքս, ինձ...
Իմ ներսի հրեշներից մեկը պիտի դուրս ելնի, մյուսը՝մեռնի: Երկուսն անհնար է:

Комментариев нет:

Отправить комментарий