понедельник, 23 мая 2022 г.

Հերման Հեսսե-Ծառերը

 Ծառերը նման են մարդկանց: Տարիների ընթացքում տերևներ են ավելանում և նոր շերտեր բացահայտվում մեր մեջ:

 Երբեմն քամին օրորում է ճյուղերը, բարձր տերևները և սվվոց արձակում, երբեմն էլ արմատախիլ անում, բայց ծառը կախված է արմատներից, հիշողություններից ու իր տակ գտնվող մի բուռ հողից: Երբ մարդիկ ցանկանում են գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, սկսում են լուծումներ փնտրել բնության հետ շփվելով իրենք իրենց ճանաչելով: Կարոտ, Հայրենիքի ու Մոր հանդեպ սեր կար ստեղծագործության մեջ: Հավանեցի ստեղծագործությունը և հատկապես որոշ տողեր, որոնք առանձնացրեցի:

Ինձ դուր եկած հատվածները

Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։

Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ 

Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկան լինել, բացի հենց ինքը լինելուց։

Комментариев нет:

Отправить комментарий