вторник, 25 апреля 2023 г.

Ինչպես ճիշտ գրել եզրակացություն + օրինակ

Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի

Բովանդակություն:

1. Ինչպես եզրակացություն գրել:
2. Ձևավորման պահանջներ
3. Եզրակացության գնահատման չափանիշներ

Եզրակացությունը ցանկացած աշխատանքի կարևոր մասն է, որը կատարում է ուսանողը քոլեջում կամ համալսարանում սովորելիս: Ռեֆերատը, կուրսային աշխատանքը, պրակտիկայի հաշվետվությունը,  առաջադրանքներով թեստավորումը թեմայի և, հատկապես, դիպլոմի վերաբերյալ պահանջում են թեմայի խորը վերլուծություն և  հակիրճ եզրակացություններ: Ինչպես ներածությունն,  եզրակացությունն  ազդում է  գնահատականի վրա, որն ուսուցիչը կնշանակի աշխատանքի համար:

Ինչպես  գրել  եզրակացություն:

Ինչպես երևում է վերնագրից, եզրակացությունը գալիս է հիմնական մասից հետո: Սա զարմանալի չէ, քանի որ նրա հիմնական գործառույթն ուսումնասիրության արդյունքների ամփոփումն է։

Եզրակացության բովանդակության  հստակ կանոններ չկան, բայց ճիշտ է ունենալ որոշակի կառուցվածք: Եվ առաջինն, ինչի մասին պետք է հիշել այն է, որ եզրակացությունը պետք է հիմնված լինի ներածության վրա և եզրակացություններ անի ամբողջ աշխատանքի վերաբերյալ: Հետևյալ հարցերը կգնեն ճիշտ կողմնորոշվելու.

  • Արդյո՞ք ներածությունում դրված նպատակներն ու խնդիրները ձեռք են բերվել:
  • Ի՞նչ մեթոդներ են օգտագործվել դրանց հասնելու համար:
  • Եթե ​​ոչ, ինչո՞ւ չստացվեց: Որո՞նք են պատճառներ:
  • Ի՞նչ հարցերի պատասխաններ տրվեցին և ի՞նչ ծավալով:
  • Ի՞նչ արդյունքներ ենք ստացել՝ ուսումնասիրելով աղբյուրները։
  • Ի՞նչ եզրակացությունների ենք հանգել աշխատանքի ընթացքում:
  • Որքանո՞վ է արդիական  թեման ժամանակակից աշխարհի համար։
  • Ի՞նչ հեռանկարներ են բացվում թեմայի հետագա ուսումնասիրության համար:

Օրինակ.

«Նախաբանում դրված էին նպատակներն ու խնդիրները…»
«Առաջին մասում մենք վերլուծեցինք…»
«Երկրորդ մասում համեմատեցինք երկու հետազոտությունների տվյալները…»

Նշում.

Եզրակացության մեջ անհրաժեշտ է պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք նշված են  ներածությունում, որպեսզի չմնա թերասություն և անավարտություն:

Ձևավորման պահանջներ:

Ի տարբերություն բովանդակության, եզրակացությունն ունի հստակ ձև և պահանջներ:  Ինչպես կանոն, դրանք գրված են ուսումնական հաստատության մեթոդական հանձնարարականներում: Եթե ​​չկան հատուկ ցուցումներ, ապա առաջնորդվեք հետևյալ չափանիշներով.

Տեքստի տառատեսակ — Times New Roman;
kegel (տառաչափ) — 14;
Միջտողային  հեռավորություն — 1,5;
Առաջին տող, ներսի տողագլուխ — 1,25 սմ;
Եզրակացության միջին չափը —  A4 ձևաչափի մեկ կամ երկու էջ տպագիր տեքստ:

Եզրակացության գնահատման չափանիշներ:

Ինչպե՞ս գրել եզրակացություն, որպեսզի լինի գերազանց : Պետք է հաշվի առնել, թե կոնկրետ ինչի վրա է ուշադրություն դարձնելու ուսուցիչը ստուգելիս.

  1. Գիտական ​​կամ հրապարակախոսական ներկայացման ոճ.
  2. Հստակ տրամաբանություն և եզրակացությունների հաջորդականություն:
  3. Եզրակացության համապատասխանությունը ներածությունում նշված նպատակներին ու խնդիրներին, ինչպես նաև հիմնական մասին.
  4. Խոսել երկրորդ դեմքի հոգնակի թվից («Մենք»), ինչպես ներածության մեջ:
  5. Եզրակացությունը պետք է գրվի ինքնուրույն, կառուցվածքային և հակիրճ:

Комментариев нет:

Отправить комментарий