Օրերը քիչ էին, բայց մեր գրաֆիկը հագեցած էր, մենք այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն և փոքր ելույթ ունենացանք, Թումանյան ընթերցեցինք։


Օր երրորդ

Սա մեր վերջին լիարժեք օրն էր Թբիլիսիում, ուստի մենք փորձեցինք առավելագույնս վայելել այն: Մենք այցելեցինք երկու դպրոց, մեկը վրացական, մյուսը՝  հայ-վրացական։ Վրացական դպրոցում  աշակերտների հետ հաճելի ժամանակ անցկացրինք՝ նրանց սովորեցնելով հայկական երգ ու պար։ Այդ դպրոցում ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ աշակերտներն էին ներկայացնում դպրոցը, ընդ որում, ներկայացնում էին բավականին մեծ ուրախությամբ ու հպարտությամբ։

Եվ վերջապես՝ ինձ ամենաշատը դուր եկավ տիկնիկագործ Ժաննա Դավթյանի հետ հանդիպումը։ Նա պատմեց մեզ, թե որքան կախարդական է իր տունը, և, ճիշտն ասած, ես կարիք չունեի լսելու պատմությունները, որպեսզի իմանայի, թե այն որքան կախարդական էր։ Ձեռագործ գեղեցիկ տիկնիկները ամենուր էին, իսկապես թվում էր, թե նրանցից յուրաքանչյուրը կենդանի է։ Մենք այդ տանը հանդիպեցինք Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։

Օրը ամփոփեցինք երեկոյան զբոսանքով, նստեցինք ճոպանուղի։

Սա, հավանաբար, իմ ամենահիշարժան ճամփորդությունն էր, ես սիրում էի այն ամենը, ինչ անում էինք և ամենուր, որտեղ այցելում էինք: Սա իրադարձություններով հագեցած ճամփորդություն էր, և ես չեմ ափսոսում, որ մասնակցել եմ այս նախագծին:

Աղբյուրը՝ Սեդա Հովհաննիսյանի բլոգ