среда, 17 мая 2017 г.

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն. պրեզենտացիա
Կներկայացնեմ՝ 

  • ընդհանուր ծանոթություն կրթահամալիրի տնօրենի օրագրին. բաժիններ
  • անդրադարձ անցնող օրվան. դիտարկումներ, գնահատում, անելիքներ
  • անդրադարձ կրթահամալիրի զարգացման, նոր նախագծերի առաջարկություններին, մանկավարժական խնդիրների, կրթահամալիրի տնօրենի փոստին
  • առաջիկա անելիքների հրապարակում՝ ֆիզիկական և վիրտուալ միջավայրերի բարելավման ուս. նախագծեր
  • այլ նորարարություններ
Տիար Բլեյանն իր օրագրում անդրադառնում է այն ամենին, ինչ կատարվում է կրթահամալիրում և այն ամենին, ինչ հետո կատարվելու է. նրա աչքից չի վրիպում ոչինչ: Իր օրագրում նա պատմում է, հայտնում կարծիք և տալիս գնահատական, շեշտում է նաև թերությունները: Երբ որ կարիք կա տեսնելու կամ իմանալու, թե այսինչ օրը ինչ է եղել կամ այսինչ միջոցառումը ինչպես է անցել, դրա մասին կարելի է հեշտությամբ իմանալ տիարի բլոգից: Իր օրագրում նա նաև անդրադառնում է սովորողների նյութերին և բլոգներին: Շեշտում անուններ և կոնկրետ աշխատանքներ: Իմ նյութերին ևս անդրադարձել է և ասեմ, որ շատ հաճելի էր կարդալ, թե քո կրթահամալիրի տնօրենը ինչ կարծիք ունի քո ու քո աշխատանքի վերաբերյալ: Իմ օրինակով կարող եմ ասել, որ այդպիսի անդրադարձը շատ մեծ խթան կարող է լինել աշակերտի համար: Նաև տիարի բլոգում կարելի է գտնել առաջիկա միջոցառումների, հանդիպումների և ճամփորդությունների վերաբերյալ նկարագրություններ և տեղեկություններ:

Комментариев нет:

Отправить комментарий