суббота, 20 мая 2017 г.

Անհանգստանալու թեմա կա

Գիտեք, ես շատ եմ ուշադրություն դարձրել այն նկարներին, ինչ նկարում են դպրոցական երեխաները:
Սակայն նկատում եմ մի կեղտոտ մտածելակերպ ուսուցիչների կողմից: Էնքան դատարկություն կա դրա մեջ: Հանդիպել եմ այնպիսի դեպքերի հետ, որտեղ ուսուցիչները բողոքում են ծնողներին` երեխայի նկարած նկարներից: Հայտնում են իրենց անհանգստությունը` կապված այդ թեմայի վերաբերյալ: Բանն այն է, որ երեխան նկարել է մարդուն ոչ այնպես, ինչպես տեսնում ենք մենք: Հնարավոր է, որ միայն ստվեր է նկարել, հնարավոր է` չար դեմքով է նկարել, իսկ հնարավոր է, որ անգամ մեռած է նկարել: Սկզբում դա աչք է ծակում, բայց դա կյանքի սև իրականությունն է: Ուսուցչուհիները ժպիտով գովաբանում են այն կարճամիտ երեխաներին, ովքեր նկարում են մի հարթություն, որի վրա կանգնած է մի բարակ ոտքերով ու մեծ գլխով մի էակ, ում գլխի վրայով սլանում է հաստ ծիածան, իսկ դրա վրա էլ մի տուն կա, որից դուրս եկած վազում է շունը, իսկ արևը ապուշի ժպիտով քեզ է նայում: Սարսափելի է, ուղղակի սարսափելի: Ես դա համարեմ ֆանտա՞զիա, թե՞ թերհաս երեխայի ներաշխարհ՝ մատուցած թղթին: Աշխարհը շատ անսովոր բաների հավաքածու է, որի մեջ շատ սովորական է դառնում մահը: Ուղղակի մահվանից խուսափում են բոլորը, այդ թվում` ուսուցիչները, իսկ երեխաները նոր-նոր մտնելով կյանք, սկսում են մարսել «մահ» թեման, սակայն մեկ, երկու անգամ նախատելով երեխային` նա սկսում է խուսափել դրանից նույնպես: Մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ դա մեծերի սխալների պատճառով է, որ երեխաները մեծանում են մարդկանց ստեղծած կեղծ աշխարհում, որտեղ չեն գործում բնության ոչ մի օրենք: Աշխարհ, որտեղ բացի բարձրահարկ շնքերից ու արևից բացի ոչինչ չկա: Հիմա համարեմ այդ արևն ու ծիածանը ֆանտա՞զիա, թե՞ սրսկած սահմաններ, որը դատվում է որպես նորմալ: Այն շրջանը, որտեղ երեխան պիտի մարսի, որ աշխարհում գոյություն ունի մահ, ուղղակի խեղաթյուրվում է և կործանվում: Ձեզ ի՞նչ է թվում, որ երեխան դա նկարում է, ուրեմն հոգեկան շեղվածություն ունի: Ո՛չ, դա ուղղակի նրան անհագստացնում է և նա ուզում է ընտելանալ նման մտքի հետ, որ ոչ ոք անվերջ չի ապրելու ու բոլորն էլ մի օր մեռնելու են և հողին հավասարվեն: Իսկ դա վախեցնում է ծնողներին ու ուսուցիչներին: Ինչու՞  եմ շեշտում ուսուցիչ բառը: Որովհետև երեխայի դաստիարակությամբ զբաղվում են առաջին հերթին ծնողները, հետո նաև ուսուցիչները: Իսկ վախը ընդամենը հիվանդություն է, վարակիչ հիվանդություն: Այն մտնում է մեկի դեմքից մյուսի մեջ և տիրանում մարդուն: Հիմա ես միայն անհանգստանում եմ, որ երեխաների կառուցած տունը ծիածանի վրա չի դիմանալու ու օրերից մի օր փլվելու է, իսկ մահը, միևնույնն է, մեր բոլորի հետևից էլ գալու է: 

Комментариев нет:

Отправить комментарий