среда, 24 мая 2017 г.

Հայացք

   
Մարդամոտ լինելը դժբախտության պես բան է:
Շատ դեմքեր ես ճանաչում, շատ բան ես իմանում, շատ ես մտածում, շատ ես նեղսրտում ու քիչ ես ապրում: Գիտեք, ամեն լավ բան բոլորն էլ կարող են նկատել, տեսնել ու երջանկանալ: Բայց կան բարդ ու ծանր բաներ, որ թույլ մարդիկ չեն կարողանում քարշ տալ: Մարդու դեմքին նայելով` կարելի է ենթադրել, թե առավոտյան քանի անգամ է ոտքը հարվածել անկողնու փայտին: Քանի անգամ է զարթուցիչը զզվացրել ու քանի անգամ է սառը հայացք գցել սառը պատերին: Քանի անգամ: Քանի անգամ է երջանկություն խնդրել դժբախտ աստվածներից: Քանի անգամ ոգևորվել ու հիասթափվել է պատուհանից արև տեսնելով և տանից դուրս գալուն պես անձրևի տակ է մնացել: Իսկ մենք մարդկանց դեմքին նայելով` միայն շպար ենք տեսնում, դիմակ հորինում, դիմագծերին ենք նայում և ոչ հայացքներին: Ասելով անձրև` մի հասկացեք կաթիլ: Մի հասկացեք արցունք: Անձրևը բոլոր ողբերի սերենադն է: Սիրում ե'ք անձրև: Ո'չ հանգստանում եք անձրև տեսնելով: Ու երբ չեք սիրում, նրանից է, որ հոգնել եք արդեն: Արդարացում չէ բոլոր այն չարությունն, որ կարող եք թափ տալ ձեր վրայից: Դժբախտությունը ևս արդարացում չէ: Բոլորն էլ հավասարապես կարող են դժբախտ լինել, բոլորն էլ փորձություն կարող են ունենալ, բայց ծանրությունը պետք է չծանրացնի հոգիդ: Եթե  ծանր միտք ունես, մեկ-մեկ խոսիր կողիքիներիդ հետ: Որ մտքիդ ծանրությունը հոգուդ քարը չդառնա:

Комментариев нет:

Отправить комментарий