среда, 17 мая 2017 г.

Հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակներ

Կներկայացնենք մեր կրթահամալիրի կայքը՝ mskh.am-ը և «Դպիր» մանկավարժական հանդեսը:

mskh-ը՝  հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակ
 mskh-ը՝  հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակ է: Սա կայքի գլխավոր մենյուն է, այն ունի շատ բաժիններ: Հիմա ես կներկայացնեմ դրանք: 
  • մեդիագրադարան, գրադարան
  • ուսումնական օրացույց (տարի, ամիս, օր), հանրակրթական բաց ստուգատեսներ, նախագծեր
    Այնպիսի հանրակրթական նախագծեր, ինչպիսին են Դիջիթեքը և Էկոտուրը, ինչպես նաև օրացույց, որը ստեղծվել է կրթահամալիրի համար կարևոր օրերն ու տոները նշելու համար: 
  • դպրոցների, քոլեջի ենթակայքեր
    Կրթահամալրն ունի 7 դպրոց՝ 4 կրտսեր, 1 միջին, 1 ավագ և քոլեջ, ամեն դպրոց ունի իր ենթակայքը: 
  • ամսագրեր
    Ամսագրերն էլ նորություն չեն մեր դպրոցում: Սովորողներն ստեղծում են տարբեր, էլեկտրոնային ամսագրեր, որտեղ թողարկում են իրենց նյութերը: 
  • դասավանդողների, խմբերի-ակումբների, սովորողների բլոգներ
    Ամեն սովորող և ուսուցիչ ունի իր անհատական ուսումնական բլոգը, որտեղ տեղադրվում են հանձնարարություններ, նախագծեր, ուսումանական այլ նյութեր: 
  • mskh փոստ
    Ինչպես յուրաքանչյուրը կրթահամալիրում ունի բլոգ, այնպես էլ ունի mskh-ը ունի իր փոստը: Այդ փոստով մեզ տեղեկացնում են տարբեր հավաքների, սեմինարների և համերգների մասին: Իսկ բազմալեզու կայքի սպասարկումը դիտվում է որպես ուսումնական աշխատանք:

  • «Դպիր» մանկավարժական հանդեսը՝  հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակ
  • ընդհանուր ծանոթություն «Դպիր» մանկավարժական հանդեսին. բաժիններ
  • մանկավարժական մոտեցումներ և մեթոդական մշակումներ
  • Դպիրը՝  հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ ուղեցույց

    «Դպիր» մանկավարժական հանդեսն իրենից ներկայացնում է վիրտուալ տարածք, որտեղ ուսուցիչները հրապարակում են իրենց մեթոդական մշակումները, ուսումնական նյութերը և մանկավարժական մոտեցումները:    
  • Դպիրը՝  հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ ուղեցույց
    Ուսուցիչները գրում են իրենց մանկավարժական մոտեցումների մասին և դա շատ լավ ուղեցույց է դառնում սկսնակ ուսուցիչների համար: 

Комментариев нет:

Отправить комментарий