пятница, 19 мая 2017 г.

Բանաձև չկա, կա խիղճ ու տրամաբանություն

ԿԳ նախարարը հարցնում է Տիարին՝ երբ, որ դուք մտնում եք աշակերտի բլոգ և տեսնում եք տառասխալներ կամ սխալներ, ինչ եք անում:
Տիարը ասում է, ես  գրում եմ նրան  կամ նրա ուսուցչին, որ կա սխալ, բայց սխալները ուղղվում են այնպես, որ հանկարծ աշակերտի ոճի վրա ազդեցություն չլինի: Տիարը այս արտահայտությունը արեց այնպիսի դեմքի արտահայտությամբ, կարծես թե նա կյանքի մեջ առաջին անգամ նորածին երեխա էրտեսել ու գրկել էր նրան: Այնպես զգուշորեն, նրբորեն, հոգատարությամբ. այս ամեն ինչը կար տիարի հայացքում: Նրա հայացքը պատմեց այն մասին, թե նա ինչպես է վերաբերվում յուրաքանչյուր աշկերտի աշխատանքին ու ոճին: Դա չարվեց, որպեսզի ինչ որ մեկը նկատի, բայց նկատվեց, գնահատվեց:

Գեր մարդիկ լինում են մի քանի տեսակի: Առաջինը նրանք են, ովքեր իրենց չեն համարում գեր, դե, գեր են չափի մեջ: Կան գեր մարդիկ, ովքեր գիտակցում են, որ գեր են ու աշխատում են նիհարել, ոմանք նիհարում են, ոմանք՝ չէ: Նաև կան գեր մարդիկ, ովքեր այնքան գեր են, որ դժվար թե ինչ որ միջոցով կարողանան նիհարել,  և չհուսահատվելու և սեփական անձի ոչնչությունից մի քայլ բարձրացնելու համար խիզախ ու ազատատենչ հայտարարություններ են անում, իբր իրեն չի վրդովեցնում իր կարգավիճակը, և որ ինքը վայելում է կյանքը, իրեն դուր է գալիս իր կարգավիճակը: Ինքնաներշնչանքից ստացած ինքնավստահությամբ՝ նա շարունակում է ապրել իր կյանքը՝ հոգու խորքում պահպանելով թերարժեքության զգացումը, որը ստիպում է չարանալ կյանքի հանդեպ: Բայց,  միևնույն է, ինչքան էլ գերինքնավստահ լինես քո գեր լինելուց, միևնույն է, դու գեր ես և դա հեչ էլ ինքնավստահ լինելու պատճառ չէ, դու տգեղ ես, դու տհաճ ես,  և բոլորը գիտեն, որ ինքնավստահությունդ անճարությունիցդ է:

Ձեզ մոտ հեչ պատահել է, որ մտքի և ուղեղի ծանրաբեռնվածությունից կամ ինչ որ այլ պատճառով  սկսեն ջղաձգվել ձեր մատները և դողան ձեր ձեռքերը: Դա սթրես է: Ես այդպիսի բան տեսել եմ մի ֆիլմում, որտեղ մի փաստաբան դատարանում փորձում էր արդարացնել իր եղբորը, որին մեղադրում էին մարդասպանության մեջ, և եթե նա չկարողանար ապացուցել եղբոր անմեղությունը, նրան կդատապարտեին մահապատժի, նշեմ, որ նրա եղբայրը, իրոք, մարդասպան էր:

Ինձ համար ջղաձգվող մատները փողկապից առավել մի բան է...

Ես, իրոք, չգիտեմ՝ ինչպես ապրեմ այս կյանքը: Իմ ուշադրությունն ու իմ մտքերը իմ էներգիան է, որը գնալով քչանում է: Ես կայծակի նման մի էներգիայի փունջ եմ ուղարկում այն ամենին, ինչը գրավում է իմ ուշադրությունը. ոմանք դրանից վառվում են, ոմանք՝ լիցքավորվում: Ես պետք է սովորեմ կառավարել իմ էներգիան, այլապես օրերից մի օր ուժասպառ կլինեմ:
Լուսանկարը՝ Նարե Ղալամքարյանի

Комментариев нет:

Отправить комментарий