пятница, 12 мая 2017 г.

«Գետը քաղաքում» նախագիծը աքասիաներու շուքին տակ..

     
Մայիսյան հավաքի երրորդ օրվա մեր բացօթյա պարապմունքը նվիրված էր «Գետը քաղաքում» նախագծին, քանի որ առաջիկայում պատրասվում ենք գնալ Հրազդանի ակունքը տեսնելու:

Նորայրը կարդաց և ներկայացրեց «Զանգու» բառի ստուգաբանությունը: Պարզվեց՝ այն բարբառային բառ է և նշանակում է ասպանդակելԴավիթին հաջողվեց գտնել «Հրազդան» բառի ամենահին անվանումը`  «Իլդարունի», որն ուրարտերեն բառ է: Շուշանը ներկայացրեց «Հրազդան» բառի ստուգաբանությունը. բառը մի քանի արմատից է բաղկացած՝ հուր, ազ և դան: «Հուր»՝ կրակ, հրաբուխ, «ազ» մասնիկը ցույց է տալիս ծագում, «դան»-ը հնդեվրոպական բառ է, որը նշանակում է «ջուր», այսինքն՝ հրախուբից սկիզբ առած ջուր՝ Հրազդան:
Մերին կարդաց և ներկայացրեց  Սևանա լիճ թափվող 28 մեծ ու փոքր գետերի մասին: Իսկ Սևանա լճից, պարզվում է՝ սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ մեզ բոլորիս արդեն ծանոթ դարձած Հրազդանը: Ի դեպ, հենց այդ ակունքն էլ ուզում ենք, որ տեսնենք: Իսկ տիարն էլ խոստացավ մեզ օգնել՝ գտնելու համար Հրազդանի ակունքը: 



















Комментариев нет:

Отправить комментарий