среда, 24 мая 2017 г.

Քո կանգառը չէր, բայց դու իջար

Ժամանակը դու էիր ու հիմա, երբ չկաս՝ կանգնել է: 
Բայց մարմինս այստեղ է ու հոգիս է փնտրում, որ մնացել է ամառային զով երեկոներում: Գնալ նրա ետևից չեմ կարողանում, քանի որ դու նույնպես այնտեղ ես՝ ետևում: Չեմ ուզում հանդիպել քեզ, որ կրկին չնկատես աչքերս, ոչ թե չուզելուց, այլ պարզապես չսիրելուց: 
Լավ է լինեմ կիսատ, քան քեզ կիսեմ ուրիշի հետ: Դու գնա, ես կժպտամ, բայց ոչ ուրախությունից: Ինչ որ ես եմ քեզ համար, այն էլ դու կլինես ինձ համար: Ու հիմա իմ դուռը բաց է, բայց գալու փոխարեն` գնալու համար:
Հեռացեք ուղևորներ, ձեր կանգառն արդեն անցել եմ: Ես դեռ երկար ճանապարհ ունեմ գնալու, ախր, վախենում եմ, որ հետ կգաք: 

Комментариев нет:

Отправить комментарий