среда, 24 мая 2017 г.

Արի հավերժ այսպես լուռ խոսենք...

Ինձ համար դու ոչ արև էիր, ոչ էլ լուսին։ Արևն ու լուսինը բոլորինն են։
 Դու ինձ համար անձրևի մի կաթիլ էիր, որ ընկավ ուղիղ աչքիս մեջ` կուրացնելով այն։ Ես սովորել էի տեսնել միայն քեզ, բայց հիմա, երբ եկան ամենացուրտ օրերը, դու քեզ նման՝ տարօրինակ կերպով գոլորշիացար։
Կյանքում ամեն զգացած կուտակվում է մարդու հոգում և արտահայտվում աչքերում՝ իմ աչքերում, որ այլևս բացվել չեն ուզում։
Նրանք իրենց լավ են զգում այն մութ երազում, որտեղ սերն է ճառագում:
Ու չեն փրկի տաք վերմակները, թեյի բաժակները, գրկախառնությունները, եթե նա, ով պետք է՝ չկա։ Ինչ-որ աղմուկ է տիրում շուրջս, բայց ես, ցավոք, միայն քո լռությունն եմ նկատում։ Երբ խոսում է հայացքդ՝ աշխարհը լռում է, իսկ ես տակնուվրա եմ լինում։ Բայց շարունակում եմ ժպտալ, չնայած իմ ժպիտը քո տխրությունից ավելի տխուր է:

Комментариев нет:

Отправить комментарий