среда, 24 мая 2017 г.

Գրկելով երկինքը


Սեր խոստովանելու մերժումից դրդված` ստիպված եմ ուրիշին գտնել։ Գուցե կոտրումն էր պատճառը ցինիկ դառնալու` երեսին ժպտալ, մեջքին՝ ծիծաղել։
Բայց աչքերը դեռ սիրահարված քեզ ասում են` ետ արի։

Ես դա տեսնում եմ, բայց չեմ նայում քեզ։ Հետո չզարմանաս` ինչու մերժեցի։ Մերժում եմ, որովհետև գիտեմ․․․Սիրում ես ամեն ինչ՝ ինձ էլ, բայց... ժամանակավոր։ Շատերն են սիրում  խաղալ ժամանակի հետ, բայց չգիտեն, որ ի սկզբանե պարտված են։ Իսկ ես չեմ խաղում՝ ապրում եմ։ Եթե հետաքրքրեց, ուզում է մեռած լինի՝ կապրեցնեմ։ Ավելի լավ, թող ոչ մեկ չիմանա, որ այն գոյություն ունի։ Եվ մենք միասին կճախրենք վերև։ Չէ՞ որ այնտեղ դեռ այնքան չբացահայտված բաներ կան, իսկ այստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է դարձել։ Այդ է պատճառը, որ սիրածս գործողությունը դարձել է քմծիծաղելը։ Այնպիսի տպավորություն է` ասես կարդացել եմ ճակատագրի, բախտի՝ ապագայի գիրքը բոլորից շուտ ու գիտեմ, թե ինչ է լինելու հետո։ Անհետաքրքիր է։ Չեմ էլ փորձում իմաստ գտնել այդ քայլերի մեջ, քանի որ իմաստ չկա։ Ինչպես գրքում էր գրված` գուցե ես դեռ չեմ ապրել մինչ իմ իմաստը։ Բայց կարևորն այն է, որ արդեն զգում եմ․․․

Комментариев нет:

Отправить комментарий