среда, 24 мая 2017 г.

Ատելության ու սիրո արանքում

Կրկին սևծովյան աղի ջուրն եմ կուլ տալիսորհոսում է իմ աչքերից

Բայց ոչ մեկը չի լսումոր խեղդվում եմոչ մեկը չիտեսնումոր խորտակվում եմ, իսկ այն մեկը, ումմեջ սուզվում եմ՝ ժպտում է: Ժպտում է` ոչ թե ինձ տեսնելուն պես, այլ հենց այնպես` անլրջությունից: Բայց իր ուրախությունը միշտ ինձ ցավ է պատճառել, ասես սնվել է հենց իր մեջ սուզված ինձանից:
Իսկ ընկեր կոչվածն այնպես էր տարվել վիրտուալ աշխարհով, որ չնկատեց իմ տողերի մեջ եղած տխրությունը` խաբվելով ուրախ նշաններին: Ու նայելով աչքերիս չասաց` դու ստում ես: Բայց, գիտես, ես չեմ ստել, պարզապես լռել եմ: 

Ու ամեն թարթումով, կաթիլ առ կաթիլ, բարձրանում էր իմ Սև ծովի մակարդակը, այն ինձ տանում էր անվերջակետ ամառ, որի վերջակետը միշտ աշնանն է դրվում, երբ ամեն ինչ կրկնակի դժվար է թվում: Դա մի վերջակետ էր, որ չասաց մնաս բարով, բայց ավելի խոցեց: Դա մի վերջակետ էր, որ ասաց` ինչ հարց լինի դիմիր, կողքիդ կլինեմ, բայց ի՞նչ տարբերություն` կողքիս, թե՞ 100 մետր հեռու, մեկ է` երբեք իմը չես լինելու, չես սիրելու ինձ:
Պարզապես բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել, բաներ, որոնք պիտի չարվեին, կամ` որոնք պիտի արվեին, բայց արդեն ուշ է…

Комментариев нет:

Отправить комментарий