четверг, 9 марта 2023 г.

Թումանյանական բացահայտումներ

Հովհաննես Թումանյանը բարի պապիկ լինելուց բացի, նաև իմաստուն պապիկ է եղել և պետք եղած ժամանակ կարողացել է խոսքով սմենինչ կարգավորել։ Նա հրաշալի որսորդ էր, և չնայած իր որսորդական հիանալի ունակությունների, միշտ առաջինը փորձել է լեզվով բացատրել։

Առաջնայինը պետք է լինել կամեցող, բարի և հասկացող, բայց պետք եղած ժամանակ պետք է ատամ ցույց տալ։ Միշտ էլ ուժը և իմաստությունը մեծ դեր են խաղացել կյանքում, բայց ամենից առաջ պետք է վստահ լինել, որ կամեցող մարդ ես և փոխանցում ես դրական էներգիա։ 
Նաև ասում են, որ Թումանյանը չտիրապետելով գերմաներենին իր ընկերներից գերմաներենով գրված գիրք է խնդրել։ Երբ հարցրել են, ինչի համար է, քանի որ չէր հասկանում գերմաներեն, միայն խնդրել է, որ տան։ Եվ երբ գիրքը վերադարձրել է, ընկերները կատակելով հարցրել են, թե ինչի մասին էր գիրքը, և նա մանրամասն կարողացել է բացատրել գրվածը։ 
Այսպիսի զարմանահրաշ, լավ արժեքներ ունեցող և օրինակելի մարդ էր Հովհաննես Թումանյանը։

Комментариев нет:

Отправить комментарий