четверг, 2 февраля 2017 г.

Եղեք երջանիկ և այն կիսեք մարդկանց հետ

Երջանիկ մարդիկ քիչ են, և ես այդ քչերի մեջ եմ:
Ես երջանիկ եմ, քանի որ ունեմ շատ լավ ընտանիք, ընկերներ և  ուղղակի լավատես մարդ եմ: Պետք չէ թաքցնել երջանկությունը՝ մտածելով, թե խոսքի առարկա եք դառնում:  Պետք է փայլել դրանից: Պարուրել բոլորին երջանկությամբ: Այն կիսել մարդկանց հետ: Լինել միշտ երջանիկ: Լավատեսորեն ապրել՝  տեսնելով միայն լավը, բայց և տեսնել վատը: Եղեք ուրախ և տվեք ձեր էներգիան ուրիշներին՝  նրանց էլ երջանկություն պարգևելով: Կյանքը դոմինո է: Մեկը վիրավորեց մեկին, նա կվիրավորվի և կվիրավորի մյուսին: Մի եղեք այդ դոմինոյի արանքում, կամ եղեք այնքան ուժեղ, որ ձեզ չկարողանան գցեն: Դոմինոյի սկիզբը եղեք և մյուսներին տվեք ձեր էներգիան: Եղեք երջանիկ, եղեք երջանիկ միշտ: Երջանկությունը սկիզբն է հույսի, հավատքի, բարության և բոլոր լավ բաների: Եթե լինեք երջանիկ միշտ, ապա մնացածները կսկսեն երջանկանալ ու ձեզ կշրջապատեն: Վարակեք բոլորին երջանկությամբ: Եղեք երջանիկ միշտ և մի թաքցրեք այն, ուղղակի այն տվեք ուրիշիներին էլ:

Комментариев нет:

Отправить комментарий