четверг, 2 февраля 2017 г.

Իմ պատկերացումը աշխարհի մասին...

Կյանքը դժվար է: Բոլորն էլ երևի ինչ որ բարդ իրավիճակում տվել են իրենց հետևյալ հարցը՝ ապրել, բայց ինչո՞ւ:
Ինչո՞ւ ապրել եթե չկա հավատ, եթե չկա հույս, եթե չկա հնարավորություն, բայց կա մի մեծ, պարզ և հասարակ երազանք: Այնքան պարզ, որ անգամ երեխան կհասկանա նրա պարզությունը: Երբ կա ստեղծագործ ուժեղ հոգի, առողջ և շատերի համար բաղձալի մտածելակերպ: Բայց կյանքում այնպիսի սիստեմ է գործում, որ ունենալով այդպիսի արժեքներ միևնույն է քեզ դժբաղտ ես զգում, երբեմն նաև թերագնահատում ես քո արժեքները քանի որ նրանք անտեսված են: Երբ կա ջուր, բայց չկա առվակ, որ հոսեցնես այն, որ օգտագործես այն: Երբ կա արյուն, բայց չկա երակ, որ սնուցես այն: Մինչդեռ մյուսների երակները դատարկությունից փտում են: Ում է պետք այն ջուրը, որը չի հագեցնում: Արժեք չունի այն բանը, որը չի կիրառվում: Ինչու ապրել, եթե դու թռչուն ես առանց թևերի: Դու թռչուն ես, դու պետք է թռչես: Դու արժանի ես դրան, բայց չունես թևեր: Թռչելը քո այսպես ասած ֆունկցիան է: Դու դրա համար ես կանչված լույս աշխարհ, բայց չունես թևեր: Մեղավո՞ր ես արդյոք: Դու բոլորից լավ գիտես թռչել, բայց քեզ ուղղակի թռչելու հնարավորություն տրված չէ: Շարջապատը կարող է գնահատել, խրախուսել, գեղեցիկ խոսքեր ասել, բայց այն թռչունին, որը չունի թևեր անհրաժեշտ են միայն թևեր: Այս գաղափարի, անկոտրում ոգու, սիրո, ազատության ցանկության, մտածելակերպի մեջ ամենահասարակը և ամենաանարժեքը դա թևերն են, որոնք տրված են ամեն արժան-անարժան թռչունի, բայց ոչ քեզ: Ցավալի է գիտակցել, որ այս աշխարհում դեր չի խաղում ոչ սերը, ոչ արժեքները, ոչ գաղափարը այլ այն թևերը, որոնք տրվում են ամեն արժան-անարժանի: Բոլորը կարծում են, թե կարող են հասկանալ ինչ է զգում դիմացինը, բայց այն, ինչ զգում է դիմացինը նա ուղղակի զգում է և հնարավոր չէ հասկանալ, ուղղակի զգում է և վերջ: Ցավոք ես այս աշխարը էլ չեմ տեսնի անհոգ երեխայի աչքերով: Բայց ես չեմ հանձնվի և նույնն էլ խորհուրդ կտամ մյուսներին՝ այն մարդկանց, ովքեր մտածում են, որ իմաստ չկա ապրելու, քանի որ կյանքը անարդար է նրանց հանդեպ: Ես նրանց կասեմ, որ ուղակի ապրեն: Ապրեն այն մարդկանց համար, ովքեր երբևէ ասել են <<ՉՎԱԽԵՆԱՍ, ԴՈՒ ԿԿԱՐՈՂԱՆԱՍ...>>

Комментариев нет:

Отправить комментарий