четверг, 2 февраля 2017 г.

Ապրեք ներդաշնակ

Ես  իմ ստեղծագործություններում բազմիցս  նշել եմ, որ այս կյանքում ամենակարևոր բանը ներդաշնակությունն է:
Մարդը  կյանքը պետք է ապրի ներդաշնակ և աշխատի ոչ թե հարստության կամ ունեցվածքի համար, այլ  ներդաշնակության հասնելու համար: Ներդաշնակություն, երբ մարդու միտքը և հոգին միանում և սկսում են գործել միասնական: Երբ մարդը սկսում է գործել ոչ միայն կյանքի դաժան օրենքներով, այլ նաև հոգու, սիրո և խղճի թելադրանքով: Այս աշխարհը ամեն ինչով նպաստում է, որ մարդիկ զրկվեն իրենց հոգևոր արժեքներից և ապրեն անզգամ ստրուկների նման՝ ենթարկվելով անհեթեթ, դաժան ու անմարդկային  կանոնների: Այս կյանքում ներդաշնակություն գտնելը նման է դեզի մեջ ասեղ փնտրելուն, դա այնքան անհավանական է թվում: Մարդիկ հիմնականում  չեն ապրում ներդաշնակ, որովհետև չգիտեն՝  դա ինչ է:  Կարծում եմ՝  ներդաշնակությունը գիտակցության և ցանկության այն խառնուրդն է, որը միաժամանակ  քեզ տալիս է այն, ինչ դու ես  ուզում և այն, ինչ քեզ պետք է: 
Մարդը ներդաշնակության մեջ սկսում է գիտակցել իր էությունը, ճանաչել և սիրել ինքն իրեն: Ներդաշնակ մարդը կյանքում միշտ հաջողություններ է ունենում, նրա մտքերը միշտ էլ մարդկանց համակրանքին են արժանանում: Ներդաշնակ մարդը սկսում է գնահատել իրեն: Ներդաշնակությունը  փոխում է կյանքը՝ մարդուն դարձնելով  անկախ, ազատ և անձեռմխելի:
Ես շատ փոքր եմ, որ կարողանամ ինչ- որ բան փոխել այս կյանքում, բայց ես կարող եմ ձեռք բերել իմ ներդաշնակությունը, որի շնորհիվ կստեղծեմ իմ կյանքի սեփական համակարգը,  որի մեջ կլինեմ ես  ու ինձ համար սիրելի մարդիկ: Կապրեմ ազատ, անկախ և ամենակարևորը՝ երջանիկ: Չէ՞ որ մարդիկ ծնվում են ներդաշնակ ապրելու, այլ ոչ թե ստրկանալու համար…

Комментариев нет:

Отправить комментарий