четверг, 2 февраля 2017 г.

Երջանկությունը կարելի է ձեռք բերել փոքրիկ ուրախություններով և ամենօրյա գործերով

Երջանկությունը կարելի է ձեռք բերել փոքրիկ ուրախություններով և ամենօրյա գործերով:
Երջանկությունը՝ հնարավորություն ունենալն է անընդհատ դուրս գալ ինչ-որ տեղ և տեղ ունենեալ, որտեղ կարելի է վերադառնալ: Երջանկությունը թաքնված է մանրուքներում: Հանկարծակի անձրևային եղանակում, որը ստիպում է պատրաստել բուրումնավետ թեյ և թաքնվել վերմակի տակ: Երջանկությունը գտնվում է երաժշտության մեջ՝ ֆրանսիական մոտիվներում վաղ արևոտ առավոտյան, ձայնասկավառակներում, որոնք հանգստացնում են և քնեցնում:
Երջանկությունը կա գրեթե ամեն ինչում՝ քեզ անծանոթ մարդկանց ժպիտներում, ծխի մեջ, որը գալիս է խորտկարաններից, արևի մեջ՝ խճճված ինչ որ մեկի կարմիր մազերում, սիրելի երգի մեջ, պատահական լսված փողոցում, սուրճի բաժակի մեջ, սառը ցնցուղի մեջ, նոր օծանելիքների մեջ, նոր գրքի կամ էլ նոր ծանոթի մեջ: Բանաստեղծության մեջ, որը դու պատրաստ ես կարդալ նորից ու նորից: Մոր գրկախառնություններում, խոսակցությունների մեջ՝ խոհանոցում մինչև ուշ գիշեր:
Երջանկությունը այնքան շատ է, որ հերիք չի լինի անգամ ամբողջ կյանքը, նկարագրելու համար, թե որտեղ այն կարող է թաքնվել: Գլխավորը, հավատալ նրան և անդադար տեսնել նրան ամեն ինչում:
Անհայտ հեղինակ

Комментариев нет:

Отправить комментарий