четверг, 2 февраля 2017 г.

Մարած կրակ

Սկզբում մի կրակ էիր: Այնպես էիր վառվում ու լուսավորում, որ բոլորը մոռացել էին խավարի մասին ու դժվար թե ինչ-որ մեկին խավար ասելիս քո դեմքին շշմած չնայեր ու չհեռանար: 



Դարձել էիր բոլորի հույսի ու լույսի աղբյուրը ու ոչ մեկ ապագան չէր պատկերացնի առանց քեզ: Մի խոսքով յուրահատուկ էիր և ինչու չէ՝ անսովոր: Ոչ ոք չէր հանդիպել քո նմանին: Դարձել էիր բոլորի ուշադրության կենտրոնը ու միթե հենց այդ պատճառով ոչնչացար ու դարձար մոխիր:

Բոլորին հուսահատ թողեցիր ու մի ակնթարթում էլ չկայիր: Կրակ լինելով հանդերձ դու քեզ վառեցիր ու բոլորի լույսի փոխարեն դարձար բոլորի խավարը, իսկ ջերմության փոխարեն՝ սառնությունը: Մի ակնթարթում բոլորի ուրախությունը անհետացավ ու այդ սպիտակ ժպիտները դարձան սև ու այնքա՜ն կեղծ...

Քեզ դիպչելով մարդկանց ձեռքերը կեղտոտվում էին ու մի սարսուռ էին զգում: Էլ չկար առաջվա ջերմությունը... Սակայն, նրան հանդերձ բոլորը հիշում էին քո պայծառ օրերը, մինչև այդ ժամանակ, երբ կորար, ոչնչացար ու ի վերջո անհետացար... Հիմա ոչ ոք քեզ չի հիշում: Բոլորը գտել են մի այլ կրակ, մի այլ ջերմություն ու դու դարձել ես մի արկղի մեջ փակված ու մոռացված հին պատմություն...

Комментариев нет:

Отправить комментарий