четверг, 2 февраля 2017 г.

Մարդը չի չարանում, չարն է մարդ դառնում

Բարի լինելը վատ բան չէ։ Բացվեք և կտեսնեք, որ չար չկա. դա ուղղակի սխալ մտածելակերպ է։
Չարը մի մանրէ է, որը բաց թողնվելով սկսում է խժռել բարուն։ Մարդը չի չարանում, չարն է մարդ դառնում։ Պետք չէ ատել մարդուն իր արած չարության համար, քանի որ չար լինելու համար պետք է պատճառ։ Գտնելով և դեմ առնելով չարին` դուք կազատեք մարդուն։ Չմտածեք, թե հնարավոր չէ, շատ էլ լավ հնարավոր է։ Ամեն անգամ մարդուն ճիշտ օրինակ լինելով` չատելով և սիրելով,  դուք նրան փրկում եք չարից։ Բացասաբար մի տրամադրվեք մեկի հանդեպ չարության պատճառով, քանի որ այդպես վարվելով՝  սխալ վարվելով, դուք կերակրում եք չարին` չարացնելով այդ մարդուն, հետևաբար մարդու չարանալը ձեր մեղքն է դառնում։ Ազատեք մարդկանց` չարից թեքելով դեպի բարին։ Մի կերակրեք չարին` չարանալով նրա դեմ և մի վախեցեք բարի լինելուց։ Այո, դուք դառնում եք հասանելի չարի համար, բայց հասանելի` ինչպես լավ օրինակ։ Չարին կարելի է հաղթել միայն բարությամբ: Եվ հիշեք՛ չարով լցված մարդու մեջ, մեկ է, կա բարի, կա հնարավորություն նրան ազատելու։ Մի ատեք մարդկանց, նրանք վատը չեն:
Բարի եղեք և փայլեք դրանով, կարող եմ հաստատ ասել ` ձեր փայլը կմաքրի չարը։
Եղեք փրկարար, փրկեք մարդկանց։

Комментариев нет:

Отправить комментарий