четверг, 2 февраля 2017 г.

Շոկոլադոտ բերանով շունը


Մենք բոլորս շատ ենք տեսել փողոցներում թափառող կատուների կամ շների։
Ցանկացել ենք օգնել, բայց մտածելով, որ կարող է հիվանդ է, ոչինչով չենք օգնել։ Հնարավոր է ջուր ենք տվել կամ ուտելիք, բայց մեկ է դա այն օգնությունը չէ, որը անհրաժեշտ է եղել։ Եկեք պատմեմ մի պատմություն երիտասարդի մասին, ով ապրում էր միայնակ մի լքված խաղաքում։ Մի օր տղան հանդիպում է իր ընկերոջը տուն դարձի ճանապարհին։ Ընկերը տալիս է նրան մի թանգանոցոսկե վզնոց և ասում է, որ ժամանակավորապես լքում է երկիրը և խնդրում է պահել այն իր մոտ։ Տղան համաձայնվում է և վարադարնում տուն։ Տուն հասնելիս տեսնում է մի շան, որը նստել էր իր տան շեմին և պոչը շարժում դես ու դեն էր տանում։ Շունը հիվանդ տեսք ուներ, սիրտը արագ էր բաբախում, վրայից մի անտանելի հոտ էր գալիս, հազիվ էր շնչում, բայց ուներ շատ բարի ժպիտ, որը տեսնողին կերջանկացներ և կստիպեր անտեսել իր թերությունները։ Տղան խղճաց շանը և հանեց իր գրպանից մի կտոր շոկոլադե սալիկ, որը մնացել էր ախշաատեղում սուրճ խմելուց։ Շունը արագորեն սկսեց լպստել տղայի ձեռքը, որի մեջ էր այդ սալիկը։ Ամբողջ բերանը շոկոլադ էր արել։ Տղան տեսնելով շան դեմքը մի բոլ ծիծաղեց քանի որ այն դարձել էր շոկոլադե։ Շունը մի լավ շոկոլադ կերավ և գոհ֊գոհ գնաց։ Տղան գնաց տուն, լվացվեց, հաց կերավ, մի քիչ հեռուստացույց դիտեց, վերձրեց հեռախոսը և գնաց պառկեց։ Պառկել էր, բայց չեր քնում, մտել էր հեռախոսի մեջ և իր սոցցանցի էջերն էր թերթում։ Գիշերվա ժամը մեկին տղան նոր քնեց։ Առավոտը հանգիստ խղճով ուշ արդնացավ քանի որ շաբաթ էր և նա աշխատանքի չեր։ Քնկոտ, չհագնված դուրս եկավ իր ննջասենյակից և գնաց խոհանոց։ Բացեց վարագույրները և արևի շողերը մտան տուն։ Նայեց պատուհանից և տեսավ այդ շանը, որին երեկ շոկոլադ էր հյուրասիրել, կրկին իր դռան շեմին նստած։ Արագորեն հագնվեց, լվացվեց և դուրս եկավ։ Տեսավ, որ իրոք այդ շունն էր։ Գուշակեք ինչպես։ Շան բերանը ամբողջովին շոկոլադ էր։ Տղան ժպտաց և տնից բերեց մի բաժակ ջուր և ևս մի կտոր շոկոլադե սալիկ։ Ջրով լվաց շան բերանը և նորից նրան շոկոլադ հյուրասիրեց։ Շունը նորից կերավ շոկոլադը և նորից ամբողջովին շոկոլադ եղավ։ Տղան մի պահ մտածեց, արդյոք ճիշտ չեր լինի շոկոլադ հյուրասիրել և հետո նոր նրա բերանը մաքրել։ Նորից գնաց տուն, որ մի բաժակ ջուր բերի։ Եկավ, տեսավ, որ շունը արդեն գնացել էր։ Տղան դուրս եկավ, նայեց աջ և ձախ, բայց շունը չկար։ Հուսահատված էր, մտածում էր, որ շանը էլ չի գտնի։ Մի քանի րոպե նայեց աջ և ձախ, ապա շանը չգտնելով վերադարձավ տուն։ Գնաց նստեց բազկաթոռի մեջ վերձրեց իր գիրքը և սկսեց կարդալ։ Պատմվածքը այնքան հետաքրքիր էր, որ տղան ժամանակի զգացողությունը կորցրել էր։ Կարդալու ընդացքում քաղց զգաց։ Գնաց խոհանոց և տեսավ, որ արդեն գիշեր է և շոկոլադոտ բերանով շունը նորից նստած է իր տան շքամուտքին։ Տղան վերձրեց մի կտոր շոկոլադ քթի տակ փնթփնթալով, թե ինչ անգութ շուն է շոկոլադը տարավ տվեց շանը, որ հեռանա։ Տալուց անմիջապես հետո լքեց շանը, գնաց նստեց հեռուստացույցի դիմաց բազկաթոռի մեջ, միացրեց հեռուստացույցը, որ նրա ձայները իրեն չթողնեին զգալ տան դատարկությունը և իր մայնությունը, ապա վերձրեց իր գիրքը և շարունակեց կարդալը ։ Հաջորդ օրը՝ առավոտյան, նա բացեց իր տան դուռը և տեսավ, որ շունը կրկին այնտեղ էր։ Տղան արդեն բարկացել էր և հոգնել էր այդ շնից, ուստի նա ուղղակի դուռը շրխկացնելով փակեց շան վրա։ Գնաց նստեց իր սիրելի բազկաթոռին և հանկարց հեռախոսիզանգը լսեց։ Գնաց վերձրեց հեռախոսը։ Պարզվեց իր ընկերներից մեկն էր, ասում էր, որ ցանկանում է այցելել և ծանոթեցնել իրեն իր ընկերուհի հետ։ Տղան ասեց, որ նա այցելի մոտ ժամը 10ին։

Ահա եկավ ժամը 10ը և տան դռան զանգը լսվեց։ Տղան դուռը բացեց և տեսավ իր ընկերոջը դռան զանգը սեխմելիս։ Ուշադիր նայեց և տեսավ իր ընկերոջ ընկերուհուն մոտ 5 մետր դռնից այն կողմ կանգնած։ Տղան բարևեց իր ընկերոջը և հարցրեց, թե ինչու իր ընկերուհին չի գալիս։ Ընկերը պատասխանեց, որ նրա ընկերուհին զզվում է կենդանիներից և չիմանալով ում շունն է դռան մոտ նստած չեր կարող ուղղակի քշել շանը։ Տղան նայեց շոուրջբոլորը և տեսավ այդ շանը այնտեղ դռան մոտ նստած։ Նա բարկացած վերձրեց ավելը, որը դրված էր դռան մոտ և ավելով վռնդեց շանը իր շոկոլադոտ մռությով մի կողմ, այնուհետև նրանք տուն մտան՝ ընթրեցին, խոսեցին իրար հետ և մոտ ժամը 11։30 հյուրերը գնացին։ Գիշերը ժամը 2֊ի մոտ տղան քնից վեր կեցավ ինչ֊որ շան ձայների պատճառով։ Արագորեն հագնվեց, լույսերը միացնելով գնաց դռան մոտ։ Բացեց դուռը և տեսավ շանը այնտեղ։ Այնքան էր բարկացած, որ քացով խբեց շանը։ Շունը գլորվեց և փախավ։ Առավոտը երբ տղան զարթնեց ժամը 10ն էր։ Նա ուշացած հագնվեց, նախաճաշ չկերավ և անլվա դուրս եկավ տնից։ Հենց դուռը բացեց տեսավ արյունի հետքեր և արնոտ, շան ոտնաթաթեր։ Մտածեց իր հարվածից շունը ընկել է և վնասեվել, անյուհետև իրենից գոհ, քթի տակ փնթփնթալով, որ լավ եղավ, գնաց գործի։ Ղեկավարը ջղայնացավ տղայի վրա գործց 2ժամ ուշանալու պատճառով և նույն֊իսկ, նրան գործից ազատեց քանի որ նա մինջ այդ էլ արդեն 5 նկատողություն ուներ։ Տղան շատ ջղայնացած վերդարձավ տուն։ Փոխվեց, հաց կերավ։ Նստեց իր բազկատոռի մեջ և սկսեց մտածել, թե ինչ է նա անելու։ Մտածեց, որ ավելի լավ կլինի գնա քնի և առավոտ թարմ ուղեղով մտածի այդ խնդրի շուրջը։ Ննջարան գնալուց նա հիշեց շան մասին և վազելով գնաց դռան մոտ մտածելով, որ շունը այնտեղ կլինի, ցանկանում էր մի հարված էլ տար այդ շանը կարծելով, որ նա է մեղավոր իր ձախողման համար։ Հասավ տեղ, բացեց տան դուռը իսկ շունը անտեղ չեր։ Միայն արնոտ հետքեր։ Ավելի բարկացավ, չգիտեր մուռը ում վրա թափեր և հարվածելով դռանը գնաց քնելու։

Ժամը 1։30 էր, տղան քնած էր։ Կամացորեն բացվեց տան դուռը։ Մտան երկու հոգի սև դիմակներով։ Նրանք արդեն գիտեին իրեց գործը։ Փաստորեն այն ժամանակ երբ տղայի ընկերը նրան տվել էր այն թանգանոց վզնոց, նրանք հետևում էին։ Ամեն անգամ երբ ցանկացել էին թալանել, մի շուն խանգարել էր և հաչելով հետ մղել նրանց։ Այն, օրը երբ տղան վռնդեց շանը և շունը հեռացավ, գողերը ցանկացան բռնել շանը և նույն֊իսկ նրանցից մեկը կարողացավ վիրավորել նրան։ Իսկ այն գիշեր, երբ նա տղային զարթնեցրել էր, նա ուղղակի վերադարձել էրտղային ­պաշտպանելու, ցանկացել էլ հաչելով արդնացնել նրան, որ հանկարց չթալանեն։ Երբտղան հարվածեց շանը, նա նրան ավելի խորը վիրավորեց և շունը մոտ 30մետր գնալուց հետո սատկեց։ Իսկ առավոտները նա ուղղակի գալիս էր ստուգելու արդյոք տղայի հետ բան չի պատահել։ Այս օր, արդեն շուն չկար և գողերը հանգիստ թալանեցին տղային։ Առավոտ տղան քնից արդնացավ, տեսավ, որ տան դուռը բաց է, կարծեց, որ գիշերը ուղղակի մոռացել էր այն փակել։ Հանկարց տան դռան զանգը լսեց։ Վազեց , բացեց այն և տեսավ իր ընկերոջը, որը իր մոտ էր լքել իր առջեքավոր վզնոցը։ Նա եկել էր այն վերադարձնելու։ Տղան մոտ 40րոպե ման գալուց հետո չգտավ։ Ընկերը կարծեց, որ տղան այն վաճառել է և գումարը վատնել։ Ոստիկանություն դիմեց և տղային ձեռբակալեցին։ Տղան ինչ արեց չկարողացավ ապացուցել, որ մեղավոր չէ և ստիպված եղավ իր կյանքից որոշ հատված բանտում անցկացնել։

Комментариев нет:

Отправить комментарий