четверг, 2 февраля 2017 г.

Եկեք ճանաչենք ինքներս մեզ

Մեր կյանքը բազմազան է:
Մեզ տրված է անսահմանափակ հնարավորություններով կյանք: Բայց, քանի որ այն բազմազան է, լինում են դեպքեր, երբ ինչ որ բան կատարվում է մեզ հետ, բայց ոչ մեր որոշմամբ: Այդպիսի մի անկանխատեսելի բան է նաև սերը: Ցանկացած մարդ իր հոգու ամենախորքում ունի ստեղծած մի կերպար, որին տալիս է ամենամեծ հավանությունը: Այդ կերպարը երբեմն չի համապատասխանում մարդու ուզածին, այլ համապատասխանում է մարդուն երջանիկ դարձնելու հանգամանքի հետ: Բայց, որպեսզի կատարես ճիշտ ընտրություն և գտնես նրան, ով կդարձնի քեզ երջանիկ, առաջին հերթին պետք է ճանաչես նրան, իսկ որպեսզի ճանաչես, պետք է նախ խորանաս հոգուդ ամենախորքը, այսինքն՝ պետք է ճանաչես ինքդ քեզ: Պետք է իմանաս, հասկանաս, գիտակցես քո բնավորությունը, թուլությունները, ուժեղ կողմերը և այդուհանդերձ սիրես և հարգես ինքդ քեզ:  Կարծում եմ՝  որոշ մարդիկ մտածված չեն գիտակցում իրենց էությունը, որպեսզի չհիասթափվեն իրենք իրենցից: Բայց փոխարենը պետք է հստակ ճանաչես քեզ, որպեսզի փոխես քո մեջ եղած թերի բաները և միայն այն դեպքում, երբ կկարողանաս անկեղծ գնահատել ինքդ քեզ, կգտնես նաև նրան, ում կհամարես քեզ համարժեք: Երբ ընտրություն ես կատարում առանց ինքդ քեզ ճանաչելու, դու կարող ես սխալվել, իսկ կյանքը խաղ չէ, այստեղ ոչ միշտ է տրված ընտրության հնարավորություն: 
Այսպիսով՝ եկեք ճանաչենք ինքներս մեզ, որպեսզի կյանքի կարևորագույն որոշումների ժամանակ լինենք դիպուկ և անսխալ։

Комментариев нет:

Отправить комментарий