среда, 1 февраля 2017 г.

Շնորհակալ եմ ինձ, որ գտա ու ընդունեցի քեզ

Երբ դու ինձ հետ ես, և ես վստահ եմ, որ դու ինձ հետ ես, ես հանգստանում եմ:
Երբ որ քեզ զգում եմ իմ կողքին, ինձ մոտիկ, և գիտակցում եմ, որ դու ինձ հետ ես անգամ, եթե մերժում եմ քո գոյությունը իմ կյանքում, իմ առօրյայում` ես ինձ ավելի ուժեղ եմ զգում: Քեզ հետ  ես ինձ ավելի հաստատուն եմ զգում: Անգամ եթե դու միակը չես, անգամ եթե դու շատ ես, հասանելի ես, թանկ ես, անգամ եթե քեզ չունեմ, գիտեմ, որ դու իմն ես:
Իմն ես, անգամ եթե գոյություն չունես: Իմն ես, անգամ եթե վտանգավոր է քեզ հետ լինել:
Քեզ հետ բարելավում է իմ տեսողությունը, լսոողությունը, ինքնազգացողությունը:
Քեզ հետ ես ինձ շատ լավ եմ զգում, ես դառնում եմ անկեղծ, պարզ ու հասկանալի: Քեզ հետ ավելի պարզ է դառնում ճանապարհս, հաջորդ քայլս: Քեզ հետ ավելի ճիշտ եմ հասկանում ներկան, ավելի սառնասիրտ եմ վերլուծում անցյալը ու ավելի գեղեցիկ ու հարմար եմ պլանավորում ապագաս:
Շնորհակալ եմ ինձ, որ գտա ու ընդունեցի քեզ:

Комментариев нет:

Отправить комментарий