Անցել են ամիսներ։ Թվում է, թե ժամանակն իր հետ տանում է ամեն բան, ամեն զգացմունք, բայց մենք ապացուցում ենք հակառակը։ Չեմ դադարում զարմանալ, թե ինչպես կարող եմ իմ հոգում տանել զգացմունքների այս մեծ փունջ։
Տիեզերքն է քո աչքերում․․․։
Ամեն աստղը այնտեղ վառվում է աշխարհի բոլոր լույսերից էլ պայծառ։ Կորչում եմ այնտեղ, խորտակվում անհույս և թափառում՝ փնտրելով քո մեջ մի բան, որը երբեք չեմ տեսել։
Մի քանի ագնամ ինձ հաջողվել է տեսնել քո աչքերի տիեզերքը․․․ մինչև հոգուս խորքը նայող այդ աչքերը, որոնցից դժվար էր հայացք թեքել։
Միայնությունը մեր մեջ փոթորիկ է ստեղծում, այնքան ուժեղ, ինչքան տաքացնում է ցուրտ օրերին։ Չեմ ուզում կորցնել ոչինչ իմ հիշողությունից, թող ինձ հետ մնան այն հազարավոր նուրբ խոսքերը, որոնք անխնա նվիրել ես ինձ: Ինձ հետ թող մնան ժամանակի մեջ սառած մեր բոլոր հանդիպումները, որ հանկարծ չմոռանամ քո աչքերի տիեզերքը, թող միշտ ապրեմ քո անունն առած իմ հեքիաթում։

Комментариев нет:
Отправить комментарий