Սիրել առանց որևէ բան պահանջելու, ուզում եմ հավատալ դրան։ Դու իմ հոգու խորքում ես և ես կպահեմ քեզ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ դու իմ կարիքն ունես։
Սիրտս ցավում է քեզ համար, ուզում եմ ասեմ, որ միակն ես, բայց լեզուս կապ է ընկնում։ Չեմ կարողանում ստաբիլ շնչել երբ կողքիս ես։ Բայց․․․ դու էլ կողքիս չես, չեմ տեսնում քեզ։ Ասում են <Ամենակարևորը աչքերով չես տեսնի, միայն սիրտն է սրատես>։ Ինչ ասեմ, դա ճիշտ է, կան բաներ, որոնք միայն սրտով կարող ես տեսնել` օրինակ սերը՝ քո հանդեպ իմ սերը։ Ի՞նչ անեմ, որ դուրս գա միջիցս այդ ծակող անհանգստությունը։ Ի՞նչ անեմ, որ դադարեմ քո մասին մտածելը։ Անցավ մի ամիս, երկու, երեք․․․․ դեռ ինչքան պետք է անցնի, որ տեսնեմ քեզ ոչ միայն երազներումս։ Ցավում է․․․ բայց միևնույն ժամանակ այնքան տաք է։ Կարծես երազանքներս պարում են վախերիս հետ։ Մի քիչ էլ սպասեմ, ապրեմ հույսով և կառչեմ քեզ տեսնելու ամեն մի փոքր հավանականությունից։ Եթե ուշադիր նայենք, մենք բոլորս էլ այդպես ենք ապրում։ Միայն սիրտն է սրատե՞ս, ուրեմն նա էլ ցույց կտա ճիշտ ճանապարհը։

Комментариев нет:
Отправить комментарий