суббота, 3 февраля 2018 г.

Հաշվետու եղիր քո միջի լավ մարդու հետ

   
Սպանեք ինքներդ ձեր չարությունը:

Թողեք մնացածն էլ նորմալ ապրեն: Շնչներին նստել, չեք թողում մարդը հանգիս մնա:
  Հարևանինը կինը սիրում է: Հարևանի տունն էլ, դուռն էլ սիրուն է, լավն է: Բայց, ախր հարևանն էլ է քեզանից լավը: Բարի է, սրտաբաց է, քո պես սրա-նրա ասածով, արածով, եղած, չեղածով չի շարժվում: Դու էլ նստում ու պարգևատրում ես քո իսկ հիմարությունը: Անհիմն է ուրիշի շնչին նստել, միևնույն է քո շունչը դրանից չի երկարում:
    Մի՛ գժվի, մի՛ չարացի, բոլորս էլ շատ բաներից կարող ենք վատ զգալ: Բայց մենք չենք չարանում, չենք ուրանում անփոխարինելի մարդկանց դժվար աշատանքը:
   Հասկանում եմ քեզ համար դժվար է:Բոլորի համար էլ ինչ-որ չափ դժվար է: Բայց նրանք դժվարությունները հաղթահարում են, իսկ դու նորն ես ստեղծում:  Դու շատ ես կանգ առնում քո դժվարությունների վրա: Հաշվետու եղիր քո միջի լավ մարդուն: Շբվիր, սիրիր, գործ ունեցիր քո միջի լավ մարդու հետ: Մեկ, երկուս քո վատ կողմերին չես անդրադառնա, կթողեն, կգնան:
Կարող է դու շատերին ես կարողանում սովորեցնել, բայց մոռանում ես, որ կարելի է նաև ինքդ քեզ սովորեցնել, ուշադրություն դարձնել մարդկային լինելու, մարդկային վերաբերմունք ցույց տալու վրա:
 Թե չէ, հարևանի կինը միշտ էլ ավելի գեղեցիկ է թվում: 

Комментариев нет:

Отправить комментарий