Հետաքրքիր է` մարդիկ հայտնվում են իմ կյանքում, միշտ ինչ-որ մի բան փոխում ու հեռանում են: Ես նրանց «քամիներ» եմ կոչում: Նրանք` այդ «քամիները» դեռ երկար ժամանակ ինձ հանգիստ չեն տալիս։
Ու գիտեք` պատճառը նրանք չեն, այլ կարոտը։ Կարոտ դեպի սերը։ Այդ սիրո պայծառ զգացումը, որն այնքան կարճ է տևում՝ ես կարոտում եմ։ Դա ասես մի հեղուկով պարուրված շոր լինի, որ գալիս ու մաքրում է նախորդ քամիներից մնացած իմ աչքերի, հոգու փոշին՝ շողշողացնելով նրանց։ Այդ պահին դու մոռանում ես ամեն բան ու սկսում ես ապրել։ Ապրել իսկական՝ վառ գույներով, որոնք վերջապես սկսում ես նկատել։ Ամեն բան հրաշալի է, ու դու իսկապես զարմանում ես, որ նման պարզ բաները քեզ կարող են ուրախացնել։ Իսկ հետո հանկարծ՝ անկում։ Նորից ատելության մաղձի դառնությունն է պարուրում քո հոգին և հաղթում է քեզ։
Այո, իսկապես դժվար է բարության աչքերով նայել բոլորին, տեսնել միայն լավ կողմերն ու կյանքը դարձնել սիրելի։ Բայց ես ուզում եմ, իսկապես շատ եմ ուզում...
Ա՜խ, Թումանյան, դու միշտ ապրել ես քո մե՜ծ, տիեզերական կյանքում, բայց... որտե՞ղ է դա։ Չէ՞ որ մարդիկ այդքա՜ն փորձում են հասնել քեզ, բայց խեղդվում ու չեն գտնում ոչինչ։
Լուսանկարը՝ հեղինակային
Վերլուծության նյութը ՝ Թումանյան «Մի թե դժվար է»

Комментариев нет:
Отправить комментарий