пятница, 9 февраля 2018 г.

Քեզանից ի՞նչ էր գնում, սպասեիր էլի

   
 Պետք է համբերատար լինել:
Բոլոր-բոլոր պարագաներում հարգել դիմացինին: Տղամարդկություն, մարդկայնություն ունենալ զրուցելու, քննարկելու տհաճ և անհիմն թեմաները:
    Էս վերջերս մի դեպք եղավ, որից հետո հիասթափվեցի մի մարդուց, ում հարգում էի: Պարզվեց, որ լուրջ և խելացի դիմակի ներսում ըսկի տղամարդ չկա: 
 Դժվար է մարդկանց ճանաչել: Խաբուսիկ են, նույնիսկ` միամիտներն ու անմեղները:  
  Ամեն մարդու չեն ժպտա: Շատերին կթվա, թե դա այդպես էլ պետք է լիներ: 
- Տո, չէ, հա՜...
Մի քանի փաստ հաշվի առնելով ընդառաջ ես գնում` փիս հարսի պես գլխիդ են նստում: 
    Պատմություն անգիր անես, տարեթվերը ավելի լավ հիշես, քան մորդ ծննդյան օրը, կարդաս հերթական, որպես այդպիսին` ոչ լի հոդվածներ...
Միևնույն է, եթե լավ բնավորությունները փտել են մեջդ, դու էլ լավ բանի պիտանի չես: Ասեցի պատմություն, հիշեցի, որ վաղուց էի ուզում խոսել պատմագիտությունից: Տարբեր գրքերում նույն բանը հանդիպում է ահռելի մեծ տարբերություններով:  Եվ առհասարակ` պատմագիտությունը համարում եմ ոչինչ` բացի ընդունելության քննությունից ու անգրագիտությունից: Մեզ ստում են նորօրյա պատմությունը, ուր մնաց մի դար, երկու դար առաջվանը: Մենք էլ, իբրև ինքնախաբեություն մեծ դեր ենք տալիս դրան ու կարևորում ենք` ասես գիտության հետ գործ ունենք:
    Ընդհանրապես ատամ են ցույց տալիս այն մարդիկ, ովքեր նոր են իմանում, որ իրենց բերանում ատամ կա կամ էլ իրենք իրենց վրա զարմացած են: Հայտնի կերպարացու են: Նայում ես` բոյը տեղը, խելք` համարյա թե ունի, բայց, չգիտես ինչու, ուզում է զարմացնել, որ համոզվի, թե ինքն ինչ-որ բան արժե: 
   Փոքր ժամանակ քիչ են սիրում երեխաներին` հաստատ դրանից կլինի: Անիմաստ ուշադրություն են գրավում: Բայց մոռանում են, որ մենք իրենց ծնողերը չենք, որ ինչ էլ անի, սիրենք, պաշտենք ու հարգենք: 
Վերջապես ասելիքս վերջացնեմ: Հեռու մնացեք անհաջողակ, կյանքն ապրած, բայց դեռ չկայացած, տհաճ մարդկանց տեսակից: Վաղ, թե ուշ իրենք ձեր հաշվին փորձելու են կայանալ... Կփորձե՜ն, բայց... չե՛ն կարողանա:

Комментариев нет:

Отправить комментарий