среда, 14 февраля 2018 г.

Տերյան` սիրել-սիրահարված լինել

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.

Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….
Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…
Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…
    Տերյանը նրբություն է: Եթե, նույնիսկ սիրահարված չես, երբևէ չես սիրել, Տերյանն այնքան սիրառատ  է, որ ընթերցելիս սեր ես զգում:  
     Եթե Տերյանը չասեր, վաղ, թե ուշ, միևնույն է` իմանալու էի.... ես էլ եմ իմ սերը սիրում:  Իմ սիրելն եմ սիրում:  Զգացողություներս, ապրումներս եմ սիրում:
     Սիրելուն ու սիրահարված լինելու զգացմունքներին ես իմ գնահատականներն ունեմ:  Սիրելն ավելի հզոր զգացմունք է, քան սիրահարված լինելը: Սիրահարված լինելով` խելքդ կորցնում ես, իսկ մարդն, ում սիրահարվել ես` դառնում է իդեալական: Բայց, դե, սիրահարվածությունն անցողիկ է, քանի որ ինչ էլ լինի, քո իդեալական կերպարը վրիպելու է անընդմեջ, հետևաբար, դու հիասթափվելու ես ու հիասթափվելուն պես սիրահարվածությունդ անցնելու է: 
    Չգիտեմ` սերն ընդմիշտ է, թե ոչ, բայց  սիրելն միայն զգացմունք չէ: Սիրելն ապրելակերպ է:

Комментариев нет:

Отправить комментарий