Կախվեք-կախվեք բառերից ու մի նկատեք դրանց իմաստը: Ման եկեք սխալն ու ձեռքի հետ մի քանի անգամ ինքնրդ սխալվեք: Սրա-նրա կյանքը լավն է, ուշադիր հետևեք ու հետևեք այնքան, որ ձեր կյանքն անտեր մնա:
Անտեր մնա քոնը՝ իսկականը, պարզն ու մաքուրը: Գլուխդ կորած, հին մտքերդ գրպանումդ պահած, թե ինչ ես անելու, ով ես լինելու...
Աննախադեպն իրական չէ, իրական է աննկատն ու միջինը: Ընկել` ուրիշներին ես փնտրում, փոխանակ ինքդ քեզ գտնես: Բայց ամեն ամնգամ ինքդ քեզ ու քոնն ես կորցնում:
Վերքերիդ այնքան աղ ցանեցիր, որ երեկոյան հացիդ մեջ աղ չմնա: Առանց ամոթի, անոթի, բացահայտ հիմարությամբ փոխոցն ես լցնում քեզանով: Եվ ծայրահեղ ծանր, ծայրահեղ տխուր լինելով` փողոցը քեզ մահացու ապտակ է տալիս: Ոչ թե զանցանքի, հանցանքի համար, ուղղակի բացահայտ ապուշ լինելու համար:
Կախվեք-կախվեք բառերից ու մի նկատեք դրանց իմաստը: Ման եկեք սխալն ու ձեռքի հետ մի քանի անգամ ինքնրդ սխալվեք: Սրա-նրա կյանքը լավն է, ուշադիր հետևեք ու հետևեք այնքան, որ ձեր կյանքն անտեր մնա:
Անտեր մնա քոնը՝ իսկականը, պարզն ու մաքուրը...
Комментариев нет:
Отправить комментарий