Երբ չես ուզում ոչ մի բան տեսնել, ոչ ոքի լսել։ Աչքերդ փակում ես ձեռքերով, բայց ներսդ միևնույն է` բաց է մնում։ Ինքդ քեզ ներսից ոչնչացնում ես, տանջում, կոտրում․․․։
Ուզում ես լաց լինել, թեթևանալ, բայց արցունքներ չկան: Դու հրեշ ես, իսկ հրեշները, ցավոք, լաց չեն լինում։
Զգում ես վախ, չես կարողանում ազատվել անպաշտպանության զգացումից։ Դե, բղավիր, խոսիր, արտասվիր, հարվածիր մի բանի, դուրս հանիր քո միջից այդ ամբողջ մութ մտքերը, բայց ոչ, դու կրկին կծկվում ես՝ պահելով մթությունը ներսումդ։
Դու անհույս ես։ Անել ամեն ինչ, միայն թե չիմանան, որ դու տառապում ես, միայն թե չանհանգստանան։ Կկործանի քեզ քո բարությունը։ Ահա կուլ ես տալիս կյանքի ևս մի հարված` առանց բողոքելու, առանց զայրանալու։
Տխրում ես, թախծում հավերժ մենակ։ Օրերը ձգվում են` դառնալով ամիսներ։ Դու չգիտես, բայց նա մտածում է քո մասին, սիրում ու կարոտում, ուզում է գրկել քեզ՝ մոռանալով բոլորին։
Այնքան բան կա, որ դու չգիտես նրա մասին, նա չի ասում, նա քեզ նման է՝ պահում է իր մեջ սեփական թախիծը և ժպտում քո առաջ։
Տանջվում ես, ձեռքդ դնում սրտիդ և սեղմում ատամներդ ու կրկին լռում...
Օ․․․ դու արտասվում ես․․․ վերջապես։

Комментариев нет:
Отправить комментарий