понедельник, 5 февраля 2018 г.

Սարերի հովին մեռնե՜մ ․․․

Ու դժվար էր դուռը թակելիս այնպիսի մի հայացք ընդունել, որ ժպտային աչքերը։ Քանի որ շրթունքները բավական չեն։ Նրանք սովորաբար մատնում են կեղծիքը, երբ խամրած են լինում աչքերը։

Գուցե սովորական մարդիկ դա չնկատեն, բայց դու կզգաս և ինձանից կխլես այդ ցավը։ Իսկ ես լսելով քո քնքուշ ձայնը, որ դռան ետևից հարցրեց`ո՞վ է, չկարողացա, հասկանու՞մ ես․․․ մի պահ խորը շունչ քաշելով` կարծես փորձեցի մոռանալ ամբողջ օրվա կատարվածն ու ուրախ ձայնով պատասխանեցի` ես։ Իհարկե, դու գիտեիր, թե ես-ն ով է, բայց սովորության համաձայն մեկ անգամ ևս ստուգեցիր` նայելով դռան անցքից։ Ուրախ տպավորություն թողնելու համար ունեի մի քանի վայրկյան։ Ինձ այդ պահին սովորաբար օգնության են գալիս տգեղ դեմքերը։ Ասենք լեզուն, որ հասնում է մինչև քիթ կամ շլդիկ աչքերը։ Իսկ ներս մտնելուն պես` ես սկսեցի երգել քեզ համար։ Դու շատ ես սիրում, երբ ես երգում եմ։ Գուցե հարևանները վաղուց մտովի սպանել են ինձ, բայց ես չեմ դադարում երգել «Սարերի հովին մեռնե՜մ» ․․․
Այդպես կարծես մոռացվում են  ծագած բոլոր հարցերն ու կասկածանքները։ Գիտե՞ս՝ տխրությունը նույնպես մոռացվում է, երբ դադարում ես դրա մասին մտածել։ Այո, երբեմն ստիպված ես լինում խաղալ սիրելի մարդկանց երջանիկ ու ոգևորված տեսնելու համար, բայց կյանքի գեղեցկությունը հենց այդ պահի մեջ է։ 



Комментариев нет:

Отправить комментарий