Ձմեռ է, մի նորմալ ձյուն էլ չկա:
Որ ճիշտն ասեմ՝ տրամադրույթուն էլ չկա:
Ինչ-որ կոնկրետ բանչի եղել, ուղղակի փոքր-փոքր բաներ կան, որ նեղացնում են:
Երեկ երկար օր էր: Չիմացա, թե երբ սկսեց, բայց լավ է, որ պրծավ: Օրը խառն էր ու բավականին ծանր: Օրվա միակ լուսավոր բանը Տիմոշկային հանդիպելն էր, էն էլ...
Ժամանակին, երբ աշատում էի մանկապարտեզում, Տիմոշկան խմբի ամենաչարաճճի երեխան էր: Օր ու արև չէր տալիս: Թարսի պես իրան շատ էի սիրում, բայց էն ինչ չար էր, հիշում եմ լացս գալիս է:
Ուրեմն լիովին անհաջող օր էր, հոգնաց, ջարդված գնում եմ տուն, մեկ էլ բլբլոց է լսվում հետևից: Պտտվեցի, տեսնեմ Տիմոշկան է: Այնքան ուրախացա...
Ասում եմ.
- Վա՜յ Տիմոշ, արի գրկեմ, էնքա՜ն եմ կարոտել...
Հիմա սպասում եմ, տեսնեմ ինչ կասի ու կանի: Մեկ էլ ասում է.
- Փող տուր, որ գրկեմ:
Հիմա էլի նույն բլբլոցով վազում, փախնում է:
Ես էլ բակում մենակ-մենակ մի ծիծաղ եմ դրել: Մտքիս մեջ ասացի << Էս էր մնում ինձ պակաս >> :
Комментариев нет:
Отправить комментарий