Այդպես պատահում է: Շատ հազվադեպ, բայց պատահում է:
Մի անգամ քո աչքերը հանդիպում են մի անծանոթի աչքերին և դու, հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը կարող էր քո ամենալավ ընկերը դառնալ:
Հասկանում ես, որ անծանոթը գիտի քո մասին ամեն ինչ, իսկ դու նրան բավականին լավ ես ճանաչում, ասես դուք միասին եք մեծացել: Եվ բանն այն չէ, որ դուք երկուսդ էլ հրաշալի պայծառատես եք, ուղղակի դուք նման եք, ինչպես նման են լինում երկվորյակները, բայց ոչ դրսից, ներսից եք նման: Այդպես պատահում է:
Սակայն, շատ հաճախ այդպիսի հանդիպումները չեն վերջանում ոչնչով, միայն այն պատճառով, որ մենք բոլորս էլ մարդ ենք և ապրում ենք այնպիսի մարդկանց մեջ, ովքեր ինչ-որ կերպով, չգրված, բայց գործածվող համաձայնության են եկել այն մասին, որ երկու անծանոթ մարդիկ չեն կարող իրար ընդառաջել՝ հիմար ժպիտները դեմքներին և ասել.
-Ահա և դու, վերջապե՜ս,-և անել անհոդաբաշխ բացականչություններ: Համարվում է, որ դա հիմարություն է, անիմաստ և անգամ անպարկեշտ:
Այնպես որ, սովորաբար մենք ուղղակի շարունակում ենք մեր ճանապարհը, իսկ անծանոթը, որը կարող էր դառնալ մեր ամենալավ ընկերը, սուզվում է մետրոյի վագոնի մեջ, և ոչինչ չի պատահում, քանի որ այդպես ընդունված է: Եթե անգամ գոյություն ունի ինչ-որ «համաշխարհային դավադրություն», ապա ահա դրա հետևանքները...
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի
Աղբյուր՝ Вы похожи, как бывают похожи близнецы, но не снаружи- а внутри

Комментариев нет:
Отправить комментарий