-Ես այնքան երջանիկ եմ,- ասաց նա:
Ես կանգնել և նայում էի նրան: Նա ասաց ընդամենը երեք բառ: Բայց ես երբևէ չէի լսել, որ դրանք այդպես արտաբերեն: Ես ճանաչում էի կանանց, բայց նրանց հետ հանդիպումները միշտ ակնթարթային էին՝ ինչ-որ արկածներ, երբեմն վառ ժամեր, միայնակ երեկո, փախուստ ինքդ քեզնից, հուսահատությունից, դատարկությունից: Առանձնապես չէի էլ փնտրում ոչ մի այլ բան՝ գիտեի, որ ոչ մի բանի վրա չի կարելի հույս դնել, միայն իքնդ քո, և լավագույն դեպքում ընկերոջ վրա:
Եվ հանկարծ ես տեսա, որ ինչ-որ նշանակություն ունեմ ուրիշ մարդու համար, որ նա երջանիկ է միայն այն բանից, որ ես նրա կողքին եմ: Այդպիսի բառերը, իրենք իրենցով, շատ պարզ են հնչում, բայց երբ սկսում ես լուրջ խորհել նրանց շուրջ, սկսում ես հասկանալ, թե որքան անսահման կարևոր է այդ ամենը: Դա կարող է ալեկոծություն առաջացնել մարդու հոգում և ամբողջությամբ փոխել նրան: Դա սեր է և այնուամենայնիվ ինչ-որ այլ բան: Մի այնպիսի բան, հանուն որի արժե ապրել:
Էրիխ Մարիա Ռեմարկ ՙՙԵրեք ընկեր՚՚
Աղբյուր՝ Это любовь и все-таки нечто другое

Комментариев нет:
Отправить комментарий