четверг, 2 февраля 2017 г.

Ճամփորդությունները փոխեցին ինձ

Ապրելով Բեռլինում, Ֆրանց Կաֆկան ամեն օր շրջում էր այգով: Մի անգամ նա այնտեղ հանդիպեց մի աղջկա, ով կորցրել էր տիկնիկը և բարձր լացեր լինում: Կաֆկան առաջարկեց օգնել նրան իր փնտրտուկներում և հանդիպել նույն տեղում հաջորդ օրը:

Տիկնիկին հայտնի գրողը, իհարկե չգտավ, սակայն բերեց նամակ՝ որը ինքն էր գրել տիկնիկի անունից. «Խնդրում եմ, մի տխրիր իմ բացակայությունից,-կարդում էր բարձրաձայն Ֆրանցը,- Ես մեկնել եմ ճամփորդության, որպեսզի աշխարհը տեսնեմ: Քեզ կգրեմ իմ բոլոր արկածների մասին»: Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում նրանք հանդիպում էին այգում, և գրողը աղջկան նամակներ էր կարդում, որտեղ տիկնիկը գույներով նկարագրում էր իր ճամփորդությունը:
Շուտով Կաֆկայի մոտ տուբերկոլյուզի սրացում եղավ, և հարկավոր եղավ մեկնելու առողջարան՝ Վիեննա: Մինչ այդ ճամփորդությունը՝ որը գրողի համար դարձավ վերջինը, Կաֆկան հանդիպեց աղջկան և նրան տիկնիկ նվիրեց: Նա ընդհանրապես նման չէր այն տիկնիկին, որը աղջնակը երբևէ կորցրել էր: Սակայն նրան կպցված մի երկտող կար. «Ճամփորդությունները փոխեցին ինձ»:

Комментариев нет:

Отправить комментарий