четверг, 2 февраля 2017 г.

Կյանքի խաղ

Հեռանում եմ հիմա ես քեզանից, սակայն հեռավոր ապագայում քեզ կգտնեմ… Կլինես մի ծերունի, ալեհեր մազերով: Կորած կլինեն մեր անցած օրերը, ու մեր անցյալը մենք կհիշենք ժպիտով:

Իրոք կհասկանամ, եթե դու բարկանաս ու իմ անունը լսել չցանկանաս, սակայն մեկ-մեկ այսպես էլ է պատահում: Անզգամ է այս կյանքը... Ինչ ասես բերում է մեր գլխին չհասկանալով ցավի ու տխրության իմաստը:
Ի վերջոգրելով ու պատկերացնելով այս ամենը իմ աչքերից արցունքներ են թափվում, սակայնես ինձ հույս եմ տալիսթե մի օրհեռավոր ապագայումկգտնեմ ես քեզ... Մենք կհիշենք մեր անցյալը ու կծիծաղենք անմահորեն...
Խոստանում եմ, որ անակնկալ մի օր կտեսնես դու ինձ: Չգիտեմ, կհիշե՞ս թե մոռացած կլինես… Թե մոռացած լինես կթողնեմ ու կհեռանամ, թե հիշես կմոտենամ ու կգրկեմ… Թե մոռացած լինես, կհասկանամ, որ դու գտար ինձնից լավին… Կհասկանամ, որ դու ուրախ ես ու քեզ վիշտ չցանկանալով ես կանհետանամ… Բայց եթե հիշես, ես քեզ կմոտենամ, ուրախության արցունքներով քեզ կգրկեմ ու բաց չեմ թողնի մինչև կարոտս չառնեմ… Քո աչքերի մեջ այնքան կնայեմ, մինչև վերականգնեմ իմ անցյալի բոլոր հուշերը… Քո հետ այնքան կխոսեմ, մինչև իմանամ քո կյանքի յուրաքանչյուր մանրամասնությունը… 

Комментариев нет:

Отправить комментарий