четверг, 2 февраля 2017 г.

Մի ակնթարթ

Դու եկար ու այնպես գնացիր, որ ես նույնսիկ չհասցրի քեզնով ապրել: Եկար ու գնացիր մի ակնթարթի նման… Ու էլ հիմա չկա՛ս: Չեմ տեսնում քո լուսեղ դեմքը և չեմ լսում քո խռպոտ ձայնը: Դարձել ես մի երազ, մի երևակայություն...

Երբեմն դեն եմ նետում բոլոր իմ պարտականությունները, անելիքներն ու երևակայում եմ քեզ իմ դիմացի շենքում` պատուհանիդ մոտ նստած գիրք կարդալիս: Հիշում եմ, թե ինչպես էին փոխվում քո դեմքի արտահայտությունները ամեն մի նախադասության ու դեպքի հետ… 
Լսիր, դու երբեք իմ մտքից դուրս չես գալիս...
Հիշում եմ, թե ինչպես էի ես թաքնվում վարագույրի հետում, երբ քեզ նայելիս ինձ նկատում էիր, բայց ամեն անգամ մի փոքր ժպիտով շարունակում էիր գիրք կարդալդ: Միշտ զգում էի, որ դու իմ կողքին ես կանգնած, բայց աջ ու ձախ նայելով ու քեզ չգտնելով, տխրություն էր իջնում վրաս: Գիտես` ինչու, որովհետև, եթե նույնիսկ զգում էի, երբեք չէի կարողանում պատկերացնել քեզ իմ կողքին:
Ու, դժբախտաբար, ես երբեք չէի կարողանում երևակայել, թե մի օր կգա, որ երբեք էլ չեմ տեսնի քեզ: Չէի մտածում, թե մի օր դու կգնաս ու չես վերադառնա… 
Չէի պատկերացնում, որ քո գալն ու գնալը կնմանվեր մի ակնթարթի: Սակայն երկար մտածելուց հետո հասկացա, որ քեզ պետք է հիշել ոչ թե տխրությամբ, այլ ուրախանալ, որ դու այդ ակնթարթը դարձրեցիր անմահական ու անմոռանալի…

Комментариев нет:

Отправить комментарий