четверг, 2 февраля 2017 г.

Հեքիաթ երկու փաթիլների մասին

Ձյուն էր գալիս: Ձմռանը դա բնական երևույթ է:
Քամի չկար և մեծ ու փափուկ փաթիլները դանդաղ պտտվում էին հրաշալի պարում, կամաց-կամաց մոտենալով գետնին:
Երկու փաթիլներ, իրար կողք թռչող, սկսեցին խոսել: Վախենալով կորցնել իրար նրանք բռնեցին միմյանց ձեռքերը: Նրանցից մեկը ուրախ ասաց.
-Ինչքա՜ն լավ է թռչել, վայելել թռիչքը:
-Մենք չենք թռչում, մենք ուղղակի ընկնում ենք,-տխուր պատասխանեց երկրորդը:
-Շուտով մենք կտեսնվենք գետնի հետ և կվերածվենք սպիտակ ու փափուկ ծածկոցի:
-Ոչ, մենք թռչում ենք դեպի մահը, իսկ գետնին մեզ կտրորեն:
-Մենք կվերածվենք առուների և կգնանք դեպի ծովը: Մենք կապրենք հավերժ,-ասաց առաջինը:
-Ոչ, մենք կհալվենք և կանհետանանք ընդմիշտ,-հակառակում էր երկրորդը:
Նրանք վերջացրին իրենց խոսակցությունը, և բաց թողեցին ձեռքերը: Եվ նրանցից յուրաքանչյուրը թռավ հանդիպելու այն ճակատագրին, որը ինքն էր իր համար ընտրել:

Комментариев нет:

Отправить комментарий