четверг, 2 февраля 2017 г.

Սևակի պոեզիան՝ ջութակի նվագ

Սիրում եմ Սևակ կարդալ, սիրուն է գրում: Սևակը կախարդական է, նա կարող է մի երկու տողով կախարդել քեզ, քո հոգին: Բառախաղի է նման, բայց այնքան սիրուն է, այնքան հուզիչ: 

Պարույր Սևակի պոեզիան հրապուրիչ է: Առաջին անգամ չէ, որ կարդում եմ Սևակ: Սևակ մի անգամ չի կարելի կարդալ ու մոռանալ, որովհետև այդ կախարդանքը կամաց կամաց կմարի, ու էլ չես զգա դա: Դու էլ չես կարդա Սևակ այնպիսի ոգևորվածությամբ, ինչպես առաջին անգամ:
Ամենաներից ամենա Պարույր Սևակը: Նրան հաջողվում է իր բառերով մտնել մի տեղ, որտեղ արգելված է, բայց նա մտնում է ու հուզում: Արգելված է բառախաղ անել ինձ հետ, բայց նրա պոեզիան այնքան սիրուն բառախաղ է, որ թողես, չթողես գալու է, կարդալ տալու ու վերջում հուզելու: Այդպես թողնելու ու գնալու, բայց կախարդանքը չի մարելու:
Սևակը իր բանաստեղծություններից մեկում գրում է «Նման է կարծես նա մի ջութակի, որ միա՜կ լարով յոթ լարից շատ է ազդում ու հուզում...»: 
Այս տողերում նա իր սիրտը համեմատում է ջութակի լարերի հետ, որ ազդում է ու հուզում, իսկ ես այս տողերը համեմատում եմ Պարույր Սևակի պոեզիային: Նման է մի ջութակի, որ միակ լարով յոթ լարից շատ է ազդում ու հուզում: 
Ջութակի երաժշտությունը սիրուն է ինպես տողերն են կախարդական: Ջութակ նվագել չգիտեմ, բայց կարող եմ լսել ու լսել: Սիրուն է…

Комментариев нет:

Отправить комментарий