суббота, 4 февраля 2017 г.

Սառնությունից հետո...


Հեշտ է մի քանի րոպեում ավերել այն, ինչ ամիսներով կառուցվել է: Հեշտ է մի քանի րոպեում կոտրել սեղանին դրված բաժակը, բայց չզգալ, չզգալ նրա ցավը, չլսել նրա ճչոցը լռության մեջ:
Հեշտ է նայել ձյանը, բայց հեշտ չէ չզգալ ոչինչ: Հա՛, ամեն բան հեշտ է, բայց այնքան դժվար, որ ամիսներ է պետք հասկանալու համար:
Հեշտ է տաքանալ, բայց սառնությունից հետո տաքանալ չի լինում: Սառնությունից հետո ամեն ինչ անգույն է՝ սպիտակը երկնագույնի ետևից: Տաքացնող է սառնությունը, տաքացնող է տաքության գույները՝ դեղինը կարմիրի հետևից:
Իմ ձեռքերը, այդ ձեռքերը սառել են...  Եվ ինձ համար հեշտ չէ մի քանի րոպեում կոտրել սեղանին դրված բաժակը, հեշտ չէ նայել ձյանը, հեշտ չէ ոչինչ, հեշտ չէ...
Իսկ այդ ձեռքերը էլի կզգա՞ն տաքություն՝ սառնությունից հետո, կզգա՞ն նրան՝ տաքության մեջ: Չէ, դժվար թե ձեռքերս կրկին պարեն օդում.... Դժվար թե...
Նկարի աղբյուրը՝ weheartit.com

Комментариев нет:

Отправить комментарий