суббота, 4 февраля 2017 г.

Անգույն դատարկություն

Քեզնից կհոգնեմ ու կգնամ մի օր… Դու չես իմանա՝ քնած կլինես: 
Առավոտ քնած կլինես, ու երբ արթնանաս, էլ չեմ լինի: Ինչ-որ տվել էիր` կթողնեմ քեզ, իսկ քեզնից հետ կվերցնեմ ինձ, որ տվել էի քեզ: Ինձ քեզնից ոչինչ պետք չէ հեռանալիս: Հրաժեշտ չեմ էլ կարողանա տալ, բայց փոխարենը դու կզգաս այն դատարկությունը, որը մնալու է քեզ: Բաց կթողնեմ պատուհանը, որ կարողանաս շնչել, կթողնեմ այն երկու գիրքը, որ պատռել կարողանաս ու մի դեղին բաժակ կթողնեմ, որ կոտրել կարողանաս: Հայելին կթողնեմ սենյակիդ անկյունում դրված, որ մենակությունդ զգաս՝ քո անգույն մենակությունը: 
Կթողնեմ այն, ինչ չունես ու այն, ինչ հետ վերադարձնել չես կարողանա: Ամենը քեզ կթողնեմ, միայն հետս կտանեմ ինձ, որ փնտրել կարողանաս: Այսպես երկար չես դիմանա, կխելագարվես: Խելագարի նման կգաս իմ ճանապարհով ու կկորցնես քեզ, ու էլ ոչ ոք քեզ փնտել չի կարողանա: 

Комментариев нет:

Отправить комментарий