понедельник, 13 февраля 2017 г.

Մի խորհրդավոր հրապուրանք...

Մեր կյանքը նման է բանաստեղծության:
Յուրաքանչյուրս ունենք մեր ստեղծած բանաստեղծությունը և անտեղ թողած շատ մարդկանց: Ունենք մեր լավ և վատ ընթերցողները: Մարդիկ բաց են արել իրենց բանաստեղծությունների էջերը, բայց իմ գիրքը դեռ փակ է: Դա նշանակում է, որ իմ բանաստեղծությունը պետք չէ, որ կարդաք, պետք չէ...
Այսպես մի գրադարան է հավաքվել, երբ ամեն մեկն իր բանաստեղծությունով թերթիկը կամ գիրքը բերում, դնում է այնտեղ: Մի գրադարան է, որտեղ մտնում են գրքերով, բայց առանց գրքերի ետ վերադառնում: Այսինքն` իրենք թողնում են իրենց բանաստեղծությունը, իրենց կյանքը չորս պատի մեջ, բայց դա ինձ համար չէ...Իմ բանաստեղծությունն ինձ հետ է, իմ մեջ է: Իմ բանաստեղծսությունը` ես եմ:
Իսկ ո՞րն է Տերյանի բանաստեղծությունը: Տերյանի բանաստեղծությունը մի մեծ գիրք է, որտեղ նա հասցրել է տեղավոր բոլորիս ու բաց է արել էջերը մեր առաջ: Տերյանի բանաստեղծություններն ամենասիրուններից ու ամենայուրահատուկներից են: Նրա բանաստեղծությունները չեմ կարող նմանեցնել ինչ-որ բանի: Կարծես դա մի ուրիշ գիրք է, որտեղ ընկնելով դառնում ես նրա մշտական ընթերցողը: Մշտական, որովհետև սիրուն է ու հրապուրիչ:
«Կա խորհրդավոր մի հրապուրանք...»: Սա հենց Տերյանն է, ինքն իր ու իր բանաստեղծությունների մասին է գրել: Ամենախորհրդավոր, ամենահրապուրիչ մեր Տերյանը..
Սիրեցի մեր Տերյանին...

2 комментария: